News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Նոր սերնդի Ս-500 «Պրոմեթեւս» հակաօդային պաշտպանության համակարգը (ABM) կկարողանա արբանյակներ ու հիպերձայնային զենք ոչնչացնել մերձավոր տիեզերքում, հայտնել է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատար Սերգեյ Սուրովիկինը: Ըստ նրա՝ ԶՀՀ համակարգը կկարողանա ցածր ուղեծրային արբանյակներ ու «խացման տիեզերական զենքեր» ոչնչացնել:

«Ս-500 ԶՀՀ-ների մեջ ներդրված բնութագրերը հնարավորություն են տալիս բացի աերոդինամիկ եւ բալիստիկ թիրախներից ոչնչացնել բոլոր մոդիֆիկացիաների հիպերձայնային զենքերը, այդ թվում՝ մերձավոր տիեզերքում: Կարի է վստահորեն ասել, որ այս համակարգի նմանը պարզապես գոյություն չունի»,- ասել է Սուրովիկինը Ռուսաստանի ՊՆ-ի «Կրասնայա Զվեզդա» թերթին տված հարցազրույցում: Նա նշել է, որ Ս-500 համալիրը նախատեսված է միջին հեռահարության բալիստիկ հրթիռների, միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների մարտագլխիկների, ինչպես նաեւ հիպերձայնային ինքնաթիռների եւ անօդաչու թռչող սարքերի ոչնչնացման համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ