News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Կորոնավիրուսի շուրջ դավադրության տեսությունները խոչընդոտում են վիրուսի զսպման հարցով ջանքերին: Այս մասին հայտարարել են Ավստրալիայի առողջապահական մարմինները՝ հայտնելով Մելբուրնում վիրուսի բռնկման մասին, որտեղ 10 000 մարդ հրաժարվել է թեստավորումից:

«Ցավոք, ունենք 10 000 մարդ, ովքեր հրաժարվել են թեստավորումից: Որոշ մարդիկ կարծում են, որ կորոնավիրուսը դավադրություն է, եւ որ այն չի ազդի իրենց վրա: Ուզում եմ ասել, որ կորոնավիրուսը շատ վարակիչ վիրուս է: Այն շատ արագ կարող է վարակել ձեր ամբողջ ընտանիքին»,-ասել է առողջապահության նախարար Ջենի Միկակոսը:

Նա նշել է, որ թեստավորումը կարեւոր է վիրուսի տարածումը կանխելու համար:

Ավստրալիայում գրանցվել է վարակման 8000 եւ մահվան 100 դեպք, բնակչությունը՝ 25 մլն:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ