News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 14
USD
485.17
EUR
574.15
RUB
6.6
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Boeing կորպորացիան 50 տարի շահագործումից հետո որոշում է կայացրել դադարեցնել չորս շարժիչով երկտախտակամածավոր լայնաֆյուզելյաժային Boeing 747 ինքնաթիռների արտադրությունը: Այս մասին գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով աղբյուրները:

Գործակալության տվյալներով՝ վերջին Boeing 747-8-ը հավաքվելու է Սիեթլի գործարանում «մոտ երկու տարի հետո»։ Որոշումը հետեւում է ֆինանսական հաշվետվություններում աննշան փոփոխություններից, հայտարարել են զրուցակիցները: Ընկերության աշխատակիցները դեռ տեղեկացված չեն այս որոշման մասին:

Չնայած պոպուլյարությանն ուղեւորների շրջանում՝ ինքնաթիռը բավարար պահանջարկ չունի երթուղիների մեծ մասում, քանի որ ավիաընկերություններն անցել են երկար հեռավորություններով թռիչքների համար երկշարժիչանի ինքնաթիռներին, գրում է գործակալությունը: Վերջին հավաքված Boeing 747-ի վաճառքը բարդացրել է նաեւ կորոնավիրուսի համավարակը,  փոխանցում է ՌԲԿ-ն։

Ինքնաթիռը, որի դեբյուտը տեղի էր ունեցել կես դար առաջ, գրեթե սնանկացրել է կորպորացիան: Ամբողջ ընթացքում Boeing-ն այս մոդելի 1.571 ինքնաթիռ է մատակարարել, որը վաճառքների ծավալով զիջել է միայն Boeing 777-ին, սակայն, ըստ Jeffries-ի վերլուծաբան Շեյլա Կահյաօղլուի, 2016 թվականից ի վեր 747-ից յուրաքանչյուրի վրա ընկերությունը մոտ 40 միլիոն դոլար է կորցրել, այս ինքնաթիռների արտադրությունը կրճատվել է տարեկան մինչեւ վեց օրինակ:

Գործակալության տվյալներով՝ այժմ ընկերությունը Boeing 747-ի 15 պատվեր ունի: Դրանցից 12-ը նախատեսված է ամերիկյան United Parcel Service-ի համար, որը մասնագիտացած է էքսպրես-առաքման եւ լոգիստիկայի ոլորտում:

Boeing 747-ի առաջին չվերթն իրականացվել էր 1969-ի փետրվարի 9-ին, իսկ շահագործման հանձնվել էր 1970-ին: Իր ստեղծման պահին Boeing 747-ն ամենամեծ, ծանր եւ տարողունակ մարդատար ինքնաթիռն էր եւ այդպիսինն էլ մնաց մինչեւ Airbus A380-ի հայտնվելը: 747-ի վերին տախտակամածն իր երկարությամբ զիջում է ստորինին, ինչի պատճառով ֆյուզելյաժի վրա յուրատեսակ «ուռուցիկություն» է ձեւավորվել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել