News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 12
USD
485
EUR
570.6
RUB
6.64
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Չինաստանը հայտարարել է, որ Վաշինգտոնն է մեղավոր տարածաշրջանում լարվածության աճի համար: Նա այս կերպ է արձագանքել Պենտագոնի այն հայտարարությանը, որ Հարավչինական ծովում չինացի զինվորականների զորավարժությունները «հակասում են լարվածության թուլացմանն ու կայունության պահպանմանն ուղղված ջանքերին», փոխանցում է Reuters-ը:

Չինաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը հայտարարել է, որ զորավարժությունները Չինաստանի ինքնիշխանության շրջանակի մեջ են՝ նշելով, որ «տարածաշրջանի կայունության վրա ազդում են ոչ տարածաշրջանային մի քանի երկրներ, որոնք զորավարժություններ են անցկացնում Հարավչինական ծովում»:

Նա կոնկրետ երկրների անուններ չի տվել, սակայն ԱՄՆ-ն է Հարավչինական ծովում նավագնացության ազատության ապահովման բազմաթիվ գործողություններ անցկացրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել