News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Այս տարվա հունվարի 9-ին Առողջապահության նախարարությունը եւ սոցիալական հարցերի տեսչական մարմինը, որն իրականացնում էր հսկողություն սահմանային անցակետերում, թույլ էր տվել ՀՀ 18 քաղաքացու վարակիչ հիվանդության կլինիկական նշաններով  հատել սահմանը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց անվտանգության ոլորտի փորձագետ Գրիգոր Գրիգորյանը:

«Դրանք ներառում էին բարձր ջերմաստիճան, փսխում, փորացավ, ցան, որոնք ինչպես հետագայում պարզվեց, բոլորը բնորոշ են այս նոր կորոնավիրուսային վարակին: Հունվարի 7-ի դրությամբ ԱՀԿ-ն արդեն հայտարարել էր, որ կա անհայտ վարակ: Դա ենթադրում է, որ բոլոր երկրները, որոնք անդամակցում են ԱՀԿ-ին, պարտավոր են ուժեղացնել հսկողությունը սահմաններին:

Հաջորդը, երբ փետրվարին հայտարարվեց, որ կորոնավիրուսի վարակը հանրային առողջության համար հատուկ նշանակություն ունեցող պատահար է, դա ենթադրում էր, որ ՀՀ առողջապահական համակարգը պետք է բերվեր բարձր պատրաստվածության՝ հակազելու այն անհայտ հիվանդությանը: Դրան մեր պատասխանատու մարմինները դրսեւորեցին հանցավոր անլրջություն եւ փորձեցին այս հիվանդությունը համեմատել սեզոնային գրիպի հետ:

Հաջորդը, առողջապահության պատասխանատուների գիտությամբ կամ անգիտությամբ, բայց մի շարք հայտարարություններ էին արվել, որոնք միտված էին բթացնել մեր բնակչության զգոնությունը: Մասնավորապես, առողջապահության փոխնախարարի մակարդակով հայտարարվեց, որ Հայաստանը գտնվում է կորոնավիրուսի թափանցման տեսակետից ցածր ռիսկային գոտում: Որեւէ լուրջ հիմնավորում չեղավ, արվեց մերկապարանոց հայտարարություն եւ ներկայացվեց որպես փաստ:

Պատասխանատուները հայտարարում էին՝ մեզ չեն անհանգստացնում բերովի դեպքերը, մեզ անհանգստացնում են լոկալ տարածման դեպքերը: Հարց, եթե դեռ երկրում չի գրանցվել կորոնավիրուս, ո՞նց ձեզ չեն կարող անհանգստացնել բերովի դեպքերը»,-ասաց Գրիգորյանը:

Նա հիշեցրեց, որ այս տարվա հունվարին վարակի համաճարակ կար եւ այդ դեպքերի 90 տոկոսի ախտանշանները բնորոշ են կորոնավիրուսի ախտանշաններին. «Դա հիմք է տալիս ենթադրել, որ կորոնավիրուսի վարակը ներթափանցել է Հայաստան ոչ թե փետրվարին, այլ հունվարին. «Մեր առողջապահության պատասխանատուներն արդեն միտումնավոր ապատեղեկատվություն էին տարածում, փորձում էին ժողովրդին հանգստացնել՝ ասելով, որ կարանտինը արդյունավետ չէ: Մեր՝ անկախ համաճարակաբանների խորհուրդն անտեսվում էր, որի արդյունքում ունցանք մահացության բավականին լուրջ ցուցանիշ: Դա հանգեցրեց նրան, որ ՀՀ առողջապահության նախարարության ղեկավարությունը ստիպված եղավ դիմել օտարերկրյա օգնությանը»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ