News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Կա մի հայտնի արտահայտություն, որ եթե ուզում եք ինչ-որ գործ թաղել, ստեղծեք հանձնաժողով: Այս մասին, այսօր՝ հուլիսի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը՝ անդրադառնալով նրան, որ ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունները կորոնավիրուսի կանխարգելման հետ կապված հարցերով ԱԺ քննիչ հանձնաժողով են ձեւավորում:

«Այսինքն հանձնաժողովը 1-2 տարի նիստեր կգումարի, մարդկանց կկանչեն, կխոսեն, նյութեր կհավաքեն, մինչդեռ ցանկացած ելք այս քննիչ հանձնաժողովի, որը չի լինելու քրեական գործի հարուցում, ինձ համար կհամարվի որպես քաղաքական ակցիա»:

Անդրադառնալով կորոնավիրուսի հետ կապված իր կողմից ՀՔԾ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելուն, Ղազինյանն ասաց. «Քրեական գործն իր մասշտաբներով լինելու է աննախադեպ, որովհետեւ ցավոք գործ ունենք 600-ից ավելի մահերի հետ, գործ ունենք մեր պետության համար ծանր հետեւանքներ առաջացրած պրոցեսի հետ, հետեւաբար պատասխանատվությունը լինելու է շատ խիստ ու դաժան:

Մենք կարծում ենք, որ սա եղել է միտումնավոր, դիտարվորյալ: Միտումնավոր նպատակ են հետապնդել առավելագույնս թաքցնել եւ աղավաղել տեղեկատվությունը:

Այս քրեական գործը հարուցվելու է կամ այս իշխանության օրոք, իսկ եթե մինչեւ վերջ դիմադրեն եւ փորձեն ճնշում գործադրել ՀՔԾ-ի, դատախազության, ապա նաեւ դատարանի վրա, ապա վստահեցնում եմ, որ իշխանությունը փոխվելու է եւ նոր իշխանությունը այդ քրեական գործը հարուցվելու է»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ