News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հենց նոր քառյակ մեդիային պատկանող «Արմնյուզ» հեռուստաընկերություն են այցելել ՀՀ ոստիկանության երկու շատ բարեկիրթ աշխատակիցներով՝ վահե եւ Արթուր անուններով, որոնց հետ մոտ 20 րոպե մենք շփվում ենք: Ասյ մասին Facebook-ի իր ուղիղ եթերում նշեց «Քառյակ մեդիայի» բաժնետերերից մեկը, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:

«Ոստիկանության կողմից մեզ ներկայացվող պատճառաբանությունը, առիթ, թե ինչու են այցելել հեռուստաընկերություն հետեւյալն է, որ հարուցվել է վարչական վարույթ ոստիկանության կողմից այն հիմքով, որ լուրերի տաղավարում մեր հեռուստամեկնաբաններից մեկը մասնավորաբար, Աբրահամ Գասպարյանը չի կրել դիմակ:

Իհարկե, բոլորիդ մտքով անցնում է այն, ինչ անցնում է մեր մտքով եւ մենք փորձեցինք ներկայացնել մեր փաստարկները: Մենք ոստիկանության ներկայացուցիչներին ասում ենք՝ ցույց տվեք այն իրավական հիմքը, որի հիման վրա հաղորդավարների կողմից եթերում պարտադիր է դիմակ կրելը: Պարզվում է, որ ոստիկանության ներկայացուցիչները որպես հիմք մեզ ներկայացնում են պարետատան կողմից ներկայացված անվտանգության կանոնների մի շարադրանք, որոնք վերաբերում է գրասենյակային պայմաններում տնտեսական գործունեություն ծավալելու ընթացքում կովիդ-19-ի տարածման կանխարգելմանը»,-ասաց Ֆարմանյանը:

«Ես էլ ասում եմ, ՀՌԱՀ-ի նախագահ Տիգրան Հակոբյանը հունիսի 10-ին հանդես է եկել պարզաբանմամբ, որ դիմակ կրելը պարտադիր չէ հեռուստահաղորդավարների համար, եթե սոցիալական հեռավորությունը պահպանված է: Ես ասում եմ՝ մեզ մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ այդ վարչական վարույթը դուք մենակ  մեր հանդեպ եք հարուցել, որովհետեւ տասնյակ լրատվամիջոցներ կան, որտեղ հաղորդավարներն առանց դիմակների են վարում իրենց հաղորդումները: Կա՞ն արդյոք վարչական վարույթներ այլ լրատվամիջոցների դեմ հարուցված: Պարզվում է, որ ոստիկանության աշխատակիցները այս պահին չեն կարող պատասխանել:

Ինչպես ասում են, ոզնուն էլ պարզ է, թե որն է այն համատեքստը, որի շրջանակներում ոստիկանության աշխատակիցները եկել են «Արմնյուզ» հեռուստաընկերություն: Նման այցելությունները չարամիտների կողմից կարող են ընկալվել որպես լրատվամիջոցների ազատության սահմանափակման ուղղված անընդունելի քայլ»,-ընդգծեց Ֆարմանյանը:

Նա նկատեց, որ գուցե այս քայլով վնաս են տալիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի ժողովրդավարական համբավին. «Ես որպես «Քառյակ մեդիայի» բաժնետերերից մեկը միանշանակ հայտարարել, որ մենք գործ ունենք լրատվամիջոցների ազատության անընդունելի սահմանափակման նախերգանքի հետ: Որեւէ տեսակի վարչական վարույթի հարուցումը, էն դեպքում, երբ նույնիսկ աշխատակիցները չեն կարողանում ցույց տալ իրավական այն նորմը, որի հիման վրա հարուցվել է վարչական վարույթը:

Սա լրատվամիջոցների ազատությանը խոչընդոտելու անընդունելի փորձ է երկրի կառավարության կողմից: Որեւէ նման փորձ ավելի համակարգված, ավելի հեռուն գնացող, որը նպատակ է ունենալու ճնշել լրատվամիջոցների ազատության իրավունքը, հանդիպելու է չափազանց համակարգված եւ սուր դիմադրության, դիմակայության եւ որեւէ կառավարություն այս նպատակի շուրջ ձախողվելու է: մամուլի ազատությունը չի կարող որեւէ կերպ զոհ դառնալ որեւէ կառավարության, որեւէ ոստիկանության քմահաճույքներին կամ պարտադրված որոշումներին»,-ասաց Ֆարմանյանը:

Վերջում նա նկատեց, որ հեռուստաընկերություն այցելած ոստիկաններից մեկը եղել է հեռուստահաղորդավար Աբրահամ Գասպարյանի ուսանողը եւ հիմա եկել է իր նախկին դասախոսին տուգանելու:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ