News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 29
USD
390.88
EUR
411.99
RUB
4.03
Տեսնել լրահոսը


Ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 2-ին Չարենցավանի բնակիչ, 38-ամյա մի տղամարդ կամավոր հանձնել է թմբուկավոր ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով, ինչպես եւ ինքնաձիգի 31 հատ փամփուշտ, որոնք, ըստ նրա՝ պատկանել են հանգուցյալ հորը։

Հրազդանի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում, դարձյալ հուլիսի 2-ին Հրազդանի բնակիչ, 31-ամյա մի տղամարդ կամավոր հանձնել է հանգուցյալ հորը պատկանած «Կարաբին» տեսակի հրազենն ու ինքնաձիգի 60 հատ փամփուշտը, որոնք գտել էր նկուղը մաքրելիս։

Հուլիսի 2-ին ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաեւ ոստիկանության Նաիրիի բաժնում։ Նոր Երզնկա գյուղի բնակիչներից մեկը բաժին է բերել կարճեցված փողով հրացան, պայթուցիչով նռնակ, ատրճանակի պահունակ, տարբեր տրամաչափի 140-ից ավելի փամփուշտ եւ այլն։

Կապանի մի բնակիչ հուլիսի 2-ին ոստիկանության Կապանի բաժնում կամավոր հանձնել է հանգուցյալ եղբորը պատկանած «ՏՕԶ» տեսակի հրազենն ու ինքնաձիգի 590-ից ավելի փամփուշտը, որոնք գտել էր գոմում։

Նշանակվել են փորձաքննություններ։

Հիշեցնենք, որ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
18-ամյա աղջիկը սպառնացել է նետվել Կիևյան կամրջից, քաղաքացիները փրկել են, սակայն րոպեներ անց նա նետվել է
Մինչ փրկարարների ժամանումը, քաղաքացիների կողմից փրկվածին տեղափոխում են ոստիկանական ավտոմեքենան, որտեղ նա ոստիկաններին խնդրում է, որպեսզի իրեն ջուր տան...
Համագյուղացիների վեճը վերածվել էր ծեծկռտուքի ու ավարտվել դանակահարությամբ. 5 անձ բերման է ենթարկվել
Սեպտեմբերի 27-ին, ժամը 00.04-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի...
Շտապօգնության խումբն ահազանգել է, որ տանտերն իրեն ոչ ադեկվատ է պահում իրեն. Վեճն ավարտվել էր դանակահարությամբ
Սեպտեմբերի 26-ին «Հրազդան» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության...
Ադրբեջացիները չեն թաքցնում ուրախությունը Ստեփանակերտում պայթյունի առիթով. SpecialEurasia-ի հաշվետվությունը
Ադրբեջանի հարձակումն Արցախի դեմ լուրջ հումանիտար ճգնաժամ է առաջացրել...
Պայթյունի տարածքում նոր մասունքներ են հայտնաբերվել են. Արցախի ՆԳՆ-ն լուսանկարներ է հրապարակել (ֆոտո)
Եթե լուսանկարներում պատկերված իրերը Ձեր հարազատներինն է, կարող եք...
Դանակահարություններ Երևանում․ Արաբկիրից վիրավոր եղբայրներից մեկին հիվանդանոց են տեղափոխել պարեկները
Երեւանում, այսօր՝ սեպտեբերի 28-ին, ծեծկռտուք ու դանակահարություն է տեղի…
Ամենաշատ