News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 03
USD
485.33
EUR
575.46
RUB
6.57
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Երեք տարվա ընթացքում մի քանի հարյուր շենքերում կանցկացվեն ջերմամեկուսացման համակարգերի տեղադրման աշխատանքներ: Այս մասին հուլիսի 3-ին հայտարարեց ՄԱԿ Զարգացման ծրագրերի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Մարիասինը:

Նա տեղեկացրեց, որ 5 տարի առաջ Երեւանի Ավան համայնքում շենքերի ջերմամեկուսացման համակարգերի տեղադրման պիլոտային ծրագիր է իրականացվել: Նրա խոսքով՝ աշխատանքներն անցկացվել են 9-հարկանի պանելային շենքում, որտեղ բնակվում էր 36 ընտանիք: Նախագծի իրականացումը արժեցել է 90 հազար դոլար, ինչի արդյունքում զգալիորեն բարելավվել է շենքի արտաքին տեսքը, բայց գլխավորը՝ բնակիչների ջեռուցման ծախսերը 60 տոկոսով կրճատվել են: 

«Սա նշանակում է, որ մարդկանց մոտ ազատ միջոցներ են հայտնվել, որը նրանք կարող են ուղղել իրենց երեխաների կրթությանը կամ բնակպայմանների բարելավմանը»,- շեշտեց Մարիասինը:

Նախատեսվում է առաջիկա երեք տարիներին համանման նախագծեր իրականացնել մի քանի հարյուր շենքերում: Դրանք հիմնականում կլինեն Երեւանի սահմաններից դուրս գտնվող շենքեր, բայց դրանց մի մասն, այնուամենայնիվ, բաժին կընկնի մայրաքաղաքին, ինչպես նաեւ Գյումրի եւ Վանաձոր քաղաքներին: Ծրագրի իրականացման համար, սակայն, ֆինանսավորում կպահանջվի: Նա նշեց, որ զանգվածային կարգով ջերմամեկուսացման համակարգերի տեղադրման ապահովման դեպքում ծախսերը զգալիորեն կնվազեն: Ծախերի մի մասը՝ 30 տոկոսը, կարող են փակել քաղաքացիները, մնացյալ մասի համար կվճարեն կառավարությունը, համայնքապետարանները եւ, հնարավոր է, դոնորային կազմակերպությունները: «Ֆինանսական սխեման դեռեւս չի հստակեցվել, սա աշխատանքային գործընթաց է»,- հայտարարեց նա:

Մարիասինի խոսքով՝ քաղաքացիների մասնակցությունն ամենեւին չի նշանակում, որ մարդկանցից պահանջելու են միանգամից ամբողջ գումարը վճարել, խոսքը վերաբերում է ամենամսյա վճարումներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ