News
Լրահոս
News
Հինգշաբթի
Օգոստոս 06
USD
485.18
EUR
575.37
RUB
6.62
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Կոտայքի մարզի համայնքներում տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանը և ըստ այդմ՝ քաղաքացու կյանքի որակի բարձրացմանն ուղղված ծրագրերի կարևորագույն մասն են կազմում նախակրթական հաստատությունների կառուցումը: Աայս մասին հայտնում են ՀՀ Կոտայքի մարզպետարանից:

Այդ համատեքստում Կոտայքի մարզից ներկայացվող սուբվենցիաների շարքում մշտապես առկա են մանկապարտեզների կառուցման, հիմնանորոգման ու բարեկարգման ծրագրեր:

Աղբյուրի փոխանցմամբ նախօրեին Կոտայքի մարզպետն աշխատանքային այցով եղել է Նաիրիի տարածաշրջանի Եղվարդ խոշորացված համայնքի բնակավայրերում արդեն այս աշնանը շահագործման հանձնվող երկու մանկապարտեզներ:

Կառավարության 2019թ. սուբվենցիոն ծրագրի շրջանակներում՝ պետություն-համայնք համաֆինանսավորման եղանակով Կապիտալ վերանորոգվել և ամբողջական կահավորվել է Եղվարդ քաղաքի թիվ 2 մսուր-մանկապարտեզը՝ նախատեսված 10-12 խմբերի՝ շուրջ 300 փոքրիների համար: Ծրագրի արժեքը 113.220.000 ՀՀ դրամ է, որի 50%ը պետական բյուջեի ֆինանսավարման չափն է:

Հիմնանորոգվել և ամբողջական կահավորվել է Զորավան համայնքի շուրջ 100 փոքրիկների համար նախատեսված երկհարկանի մանկապարտեզը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 54.490.800 ՀՀ դրամ, որի 50 %-ը պետական բյուջեի ֆինանսավարման չափն է:

Առկա մեկհարկանի մանկապարտեզի թափուր շենքը, համայնքի միջոցներով վերանորոգումից, տանիքի փոփոխությունից և կահավորումից հետո, կծառայի որպես Եղվարդի արվեստի դպրոցի մասնաճյուղ:

Տպել
Ամենաշատ