News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 08
Տեսնել լրահոսը

Հայաստանը մասնակցել է հուլիսի 2-3-ին կայացած Եվրոպական միության Արեւելյան գործընկերության երիտասարդական ներգրավվածության առցանց գագաթնաժողովին:

Միջոցառումը, որին մասնակցում էին 400-500 երիտասարդ առաջնորդներ եւ ակտիվիստներ Եվրոպական աշխարհամասի տարբեր անկյուններից եւ հատկապես Արեւելյան գործընկերության երկրներից, այդ թվում եւ Հայաստանից, նպատակ ունի քննարկել Եվրոպական միության եւ Արեւելյան գործընկերության երկրների միջեւ երիտասարդության քաղաքականության ոլորտում գործընկերության ընթացքը, խթանել երիտասարդների եւ քաղաքականություն մշակողների միջեւ երկխոսությանը եւ նպաստել փորձի փոխանակմանն ու հետագա համագործակցության կայացմանը:

Այս քննարկման առանցքային թեմաներն էին՝ «Երիտասարդների ներգրավվածությունը ԱլԳ-ում. ներկայի ուսումնասիրումը եւ ապագայի կողմնորոշումը», «Երիտասարդական քաղաքականության երկխոսության ապագան Արեւելյան գործընկերությունում» եւ «Խթանելով երիտասարդության զբաղվածությունը եւ ձեռներեցությունը»:

Քննարկմանը մասնակցել եւ ելույթով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԵՄ Հարեւանության եւ ընդլայնման գլխավոր տնօրինության (DG NEAR) արեւելյան հարեւանության եւ ինստիտուցիոնալ զարգացման տնօրեն Լոուրենս Մերիդիթը, ԵՄ Հարեւանության եւ ընդլայնման հարցերի հանձնակատար Օլիվեր Վարհելյին, ԵՄ արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր փոխտնօրեն Կատարինա Մատերնովան, Եվրոպական վերապատրաստման հիմնադրամի տնօրենը եւ այլք, ինչպես նաեւ Արեւելյան գործընկերության երկրներում երիտասարդության քաղաքականության ոլորտը համակարգող նախարարությունների ներկայացուցիչներ (նախարարի տեղակալներ):

Արթուր Մարտիրոսյանը ողջունել է մասնակից ներին եւ շնորհակալություն հայտնել նախաձեռնողներին միջոցառման կազմակերպման համար: Իր ելույթում նա խոսել է ՀՀ-ում երիտասարդների զբաղվածության խնդիրների մասին՝ ներկայացնելով պետության կողմից ներկայում արդեն իսկ իրականացվող, ինչպես նաեւ պլանավորման մեջ գտնվող միջոցառումներն ու ծրագրերը՝ ուղղված ֆորմալ եւ ոչ ֆորմալ կրթության միջոցով մասնագիտական կրթության խթանմանը, կրթություն–աշխատաշուկա կապի ամրապնդմանը, մասնագիտական կողմնորոշմանը ավագ եւ միջին դպրոցում, ապագայում մեծ պահանջարկ ունեցող մասնագիտությունների ներդրմանը ՄԿՈՒ հաստատություններում, բուհերում եւ այլն:

Նա մասնավորապես շեշտել է, որ նոր մոտեցում է ձեռնարկատիրական գործունեության մասին տեղեկատվության ներառումը ներկայում բարեփոխվող Հանրակրթության պետական չափորոշիչում: Իր խոսքում Նախարարի տեղակալը նաեւ շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանը Հայաստանին կրթության եւ երիտասարդության ոլորտում անհրաժեշտ գործիքակազմով օժանդակության համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպայում 1000 խոր. մետր գազի գինը նորից ավելի բարձր է 1100 դոլարից
Եվրոպայում գազի գնի ընդհանուր աճը կազմում է մոտ 5 տոկոս...
ԱՄՆ եւ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները պաշտպանության հարցերով երկխոսության համար նոր խողովակ են պատրաստում
Նրա խոսքով՝ համագործակցության հնարավոր ոլորտները ներառում են կիբեռտարածության եւ կլիմայի փոփոխության հետ ․․․
Կապի մեջ ենք երկու կողմի հետ, հույս ունենք նպաստել իրավիճակի զարգացմանը. ԵՄ դեսպանը` Փաշինյան-Ալիև հանդիպման մասին
Դեկտեմբերի 15-ին կայանալիք գործընկերների գագաթնաժողովի շրջանակներում հույս ունենք մեկ այլ հանդիպում ունենալ՝ քննարկելու այս մարդասիրական...
Եվրամիությունը չորս խոշոր բանկերի ընդհանուր 390 մլն դոլարի տուգանել է
HSBC-ն տուգանվել է մոտ 200 մլն դոլարի․․․
Երևանում կայացել է «ԵՄ-ն՝ հանուն երիտասարդության» ծրագրի ներկա իրավիճակը և 2022-ի պլանները» կլոր սեղանը
Երկօրյա հանդիպումների ընթացքում (նոյեմբերի 29-ից 30-ը) քննարկման մասնակիցներին ողջունել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը...
Հայաստանը ԵՄ-ից աջակցություն կստանա ավիացիոն անվտանգությունը բարելավելու համար
Հաշվի առնելով Հայաստանի և ԵՄ-ի միջև ընդլայնված հարաբերություններն ավիացիայի ոլոտում, որի վկայությունն է…
Ամենաշատ