News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 12
USD
485
EUR
570.6
RUB
6.64
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից։

ՀՀ գլխավոր դատախազը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի դերակատարությունը եւ աջակցությունը Հայաստանում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուցիոնալ զարգացման, դատաիրավական ոլորտի բարեփոխումների իրականացման գործընթացներում եւ շնորհակալություն է հայտնել տիկին Վուտովային այդ շրջանակներում ՀՀ դատախազության հետ համատեղ ծրագրերի առաջմղմանը եւ իրագործմանն ուղղված համագործակցությունը խորացնելու հարցում ԵԽ երեւանյան գրասենյակի ունեցած մեծ ներդրման համար։ ՀՀ-ում առաքելությունն ավարտելու կապակցությամբող Արթուր Դավթյանը տիկին Վուտովային մաղթել է հաջողություններ իր հետագա աշխատանքային գործունեության ընթացքում։

Շնորհակալություն հայտնելով նախընթաց շրջանում Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի եւ ՀՀ գլխավոր դատախազության միջեւ փոխադարձ վստահության վրա ձեւավորված աշխատանքային սերտ եւ կառուցողական հարաբերությունների համար՝ տիկին Վուտովան համոզմունք է հայտնել, որ այդ ընթացքում նախանշված եւ ընթացքի մեջ գտնվող ծրագրերը հաջողությամբ կշարունակվեն՝ նպաստելով Հայաստանում քրեական արդարադատության զարգացմանը, օրենքի գերակայության ամրապնդմանը, կոռուպցիայի, հանցավորության դեմ համակողմանի եւ համակարգային պայքարի արդիականացմանն ու արդյունավետության բարձրացմանը, մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական արժեքային միջավայրին Հայաստանի առավել ինտեգրմանը։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել դատաիրավական ոլորտի օրենսդրական բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի կառուցակարգերի վերաբերյալ։

Անդրադարձ է կատարվել նաեւ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով ՀՀ դատախազության համար նախատեսված գործառույթների, այս ինստիտուտի ներդրման նպատակով ՀՀ դատախազությունում իրականացվող նախապատրաստական աշխատանքների մասին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել