News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 12
USD
485
EUR
570.6
RUB
6.64
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Պարետը պետք է հասկանա, որ տաղավարը գրասենյակային տարածք չէ եւ եթե այդ տաղավարից մենք արտադրանք ենք տալիս, նշանակում է այն արտադրական է. ես հրաժարվել եմ ստորագրել եւ ընդունել վարչական վարույթ բացելու ծանուցագիրը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է «5-րդ ալիք» Հ/Ը-ի տնօրեն Հարություն Հարությունյանը։

«Ոստիկանները «հյուր» էին եկել «5-րդ ալիք» հեռուստաընկերություն: Պատվով, կարգով ընդունեցինք, թեթեւ բանավիճեցինք, որովհետեւ նրանք ցավոք (չէ, նրանք չէ, պարետը ) չէին հասկանում գրասենյակային տարածքի եւ տաղավարի տարբերությունները: Նրանց հանգամանալից բացատրեցի, որ այնտեղ, որտեղ նստած ենք գրասենյակային տարածք է, իսկ տաղավարը, որտեղ ընթանում են նկարահանումները՝ արտադրական է: Չգիտեմ, թե այս պարզ ճշմարտությունը նրանք կամք կունենա՞ն բացատրել պարետին, բայց նաեւ իմ պահանջով չափեցինք եւ արձանագրեցինք, որ հյուրի եւ հարցազրույց վարողի հեռավորությունը կազմում է 2 մետր 80 սմ: Այսինքն՝ այստեղ եւս սոցիալական հեռավորությունը ապահովված է եւ վարչական վարույթ բացելու պարտադրանքը համարեցի ապօրինի գործողություն: Երկրորդ տաղավարում էլ միայն մեկնաբանն է աշխատում եւ այստեղ էլ սոցիալական հեռավորություն պահելու խնդիր չկա: Կրկնում եմ պարետը պետք է հասկանա, որ տաղավարը գրասենյակային տարածք չէ եւ եթե այդ տաղավարից մենք արտադրանք ենք տալիս, նշանակում է այն արտադրական է: Ես հրաժարվել եմ ստորագրել եւ ընդունել վարչական վարույթ բացելու ծանուցագիրը: Եթե հարցեր կլինեն, կվիճարկենք դատարաններում, իսկ եթե այստեղ հանդիպենք նրանց սրտի կտոր «արմենդանիելյանատիպ» դատավորների , կգնանք դուրս՝ ԵԴ»։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել