News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 12
USD
485
EUR
570.6
RUB
6.64
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Յուրաքանչյուր մարդ պետք է մեծանա եւ այնուհետեւ ինքնուրույն որոշի իր ճակատագիրը, ընդ որում՝ նրան պետք չէ ոչինչ պարտադրել։ Այդպիսի վերաբերմունք ունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԼԳԲՏ-ի եւ միասեռականության քարոզի նկատմամբ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Թող մարդը հասունանա, դառնա չափահաս եւ ինքը որոշի իր սեփական ճակատագիրը։ Պարզապես ոչինչ պետք չէ պարտադրել»,-հայտարարել է երկրի ղեկավարը՝ նշելով, որ հենց այդ նպատակով Ռուսաստանում ավելի վաղ ընդունվել էր անչափահասների շրջանում միասեռականության քարոզն արգելող օրենք։

Ուրբաթ Պուտինը Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու աշխատանքային խմբում հայտարարել էր, որ Ռուսաստանում չկան եւ չեն լինելու մարդու իրավունքների սահմանափակումներ ռասայական, սեռային, ազգային եւ կրոնական հատկանիշներով։

Ռուսաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու շուրջ քվեարկությունն անցկացվել է հունիսի 25-ից հուլիսի 1-ը։ Հուլիսի 3-ին հայտարարվել էին քվեարկության վերջնական արդյունքները․ ՌԴ ԿԸՀ-ի տվյալներով՝ քվեարկածների 77.92 տոկոսը (57.7 միլիոն քաղաքացի) սատարել է փոփոխությունները Հիմնական օրենքում։ Փոփոխություններով նոր Սահմանադրությունն ուժի մեջ կմտնի հուլիսի 4-ին։ Փոփոխություններից մեկը, մասնավորապես, ամրապնդում է ամուսնություն հասկացությունը՝ որպես կնոջ եւ տղամարդու միջեւ միություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել