News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 12
USD
485
EUR
570.6
RUB
6.64
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Կարինե Պետրոսյանի, Երեւանի քաղաքապետարանի «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի քարտեզագրման հսկիչ, դերասան Աշոտ Մելոյանն ընդդեմ Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի դատական հայցը վարույթ է ընդունվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից։

Աշոտ Մելոյանը պահանջում է հերքել պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները եւ 2.7 մլն դրամ փոխհատուցում տրամադրել:

Նշենք, որ Մելոյանը քաղաքապետի ընկերն է։

NEWS.am-ի հետ զրույցում Դավիթ Խաժակյանն ասաց, որ դեռ հայցադիմումը չի ստացել եւ չի կարող ասել, թե  կոնկրետ իր ո՞ր հայտարարությունն է Մելոյանի արժանապատվությունն արատավորել. «Քանի որ Մելոյանն աշխատում է քաղաքապետարանի «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ում, ենթադրում եմ, որ վերաբերում է իմ այն գրառմանը, որտեղ ես կարծիք եմ հայտնում եմ, որ ՀՈԱԿ-ի աշխատանքն անբավարար է։ Հիշեցրել եմ, որ հարուցված քրեական գործ կա այդ հիմնարկում, եւ հարց էի բարձրացրե նաեւ Մելոյանի առնչության մասին։ Ես հասկանում եմ, որ իշխանությունն ամեն գնով փորձում է ինձ անհարմություն պատճառել»։

Խաժակյանը հայտնեց նաեւ, որ Մելոյանը դատարանին խնդրել էր նաեւ 2.7 միլիոն դրամի չափով Խաժակյանի հաշիվները սառեցնել, ինչը դատարանը մերժել է։

Տպել