News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 14
USD
485.17
EUR
574.15
RUB
6.6
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը, որը կախել է ԼԳԲՏ համայնքի դրոշը, ցույց է տվել, թե ով է այնտեղ աշխատում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է Ինտերֆաքսը:

ՌԴ Սահմանադրության մեջ փոփոխություններ պատրաստելու հարցով աշխատանքային խմբի անդամ Ալեքսեյ Պուշկովը նախագահի հետ հանդիպումից հետո նշել է, որ այդ ակցիան սկսվել է Սահմանադրական փոփոխությունների հարցով քվեարկության ժամանակ:

«Ո՞վ է այնտեղ աշխատում»,-հարց է տվել Պուտինը: «Ամերիկացի դիվանագետները»,-ասել է Պուշկովը: «Այո, նրանք ցույց են տվել, թե ով է այնտեղ աշխատում: Սարսափելի չէ»,-ասել է Պուտինը:

«Մեր դիրքորոշումը հստակ է: Ռուսաստանում երբեք խտրականություններ և իրավունքների սահմանափակում չի եղել»,-ասել է ՌԴ նախագահը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել