News
Լրահոս
News
Կիրակի
Օգոստոս 01
Տեսնել լրահոսը

Փաստաբան Նորայր Նորիկյանը վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Նորիկյանը։

«Հարգելի՛ բարեկամներ

Երեկ հանձնել եմ նոր կորոնովիրուսային /COVID-19/ վարակի նկատմամբ լաբորատոր հետազոտություն:

Այսօր հայտնվել է, որ արդյունքը դրական է:

Թեեւ տատանումներով արձանագրվում է ջերմություն, սակայն ընդհանուր ինքնազգացողությունս այս պահին լավ է:

Արդեն իսկ ձեռնարկել ենք հնարավոր բոլոր միջոցները՝ այս չարիքը հաղթահարելու համար:

Բնականաբար, սահմանված կարգով կդադարեցնեմ բոլոր տեսակի մարդկային շփումները, իսկ աշխատանքային խնդիրները կփորձենք հնարավորության սահմաններում կարգավորել էլեկտրոնային հաղորդակցության միջոցով:

Ձեզ առողջություն եմ ցանկանում, պահպանեք զգոնություն Ձեր եւ Ձեր հարազատների առողջության ապահովման համար:

Առողջանալուց հետո խոստանում եմ խոսել այս հիվանդության պատմության, բուժման ընթացքի եւ առողջապահական համակարգի համարժեք պատրաստվածության մասին»,- գրել է նա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ճապոնիան չորրորդ օրն անընդմեջ COVID-19-ով վարակման դեպքերի ռեկորդ է գրանցում
Չորեքշաբթի օրը գրանցվել էր վարակման 9.576 դեպք, հինգշաբթի՝ 10.699, ուրբաթ՝ 1.743...
Չինաստանը վերականգնել է Ուհանում կորոնավիրուսի դեպքերի մասին տվյալների բազան
Սակայն, ինչպես նշում է թերթը, հաջորդականության մասին տեղեկություններն ինքնին չեն կարող օգնել բացահայտելու վիրուսի ծագումը:
Սովորողները կամ պետք է ներկայացնեն պատվաստման սերտիֆիկատ, կամ յուրաքանչյուր 14 օրը մեկ ՊՇՌ թեստ հանձնեն. նախագիծ
Ի դեպ, տվյալ հետազոտությունն անձն իրականացնում է իր միջոցների հաշվին…
Մալայզիան երկարացրել է արտակարգ դրությունը Սարավակում՝ ընտրությունները կանգնեցնելու համար
Մալայզիան մինչեւ 2022թ. փետրվար երկարացրել է արտակարգ դրությունը...
Արցախում կորոնավիրուսի 2 դեպք է գրանցվել
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10 353 քաղաքացու հետազոտություն…
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 243 նոր դեպք. մահացել է 6 քաղաքացի
Ունենք 163 առողջացած և 6 մահվան դեպք…
Ամենաշատ