News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ հատուկ ծառայությունների աշխատակիցները՝ վախենալով ազատումներից, Թրամփի համար դոզավորում են տեղեկությունը, գրում է The Wall Street Journal թերթը՝ հղում անելով ԱՄՆ գործող եւ նախկին պաշտոնյաներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Աղբյուրները հիշեցնում են, որ Թրամփը 2016 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ կասկածանքով էր վերաբերվում ԱՄՆ հետախուզական հանրությանը մամուլում Մոսկվայի հետ իր ընտրական շտաբի դավադրության մասին բազմաթիվ արտահոսքների պատճառով:

ԿՀՎ նախկին աշխատակից Մարկ Պոլիմերոպուլոսը հայտնել է թերթին, որ Թրամփը «կորցնում է ինքնատիրապետումը», երբ ՌԴ-ին վերաբերող հարցեր են բարձրացվում:

Պարբերականը նշում է, որ այդ երեւույթը նկատվել է նաեւ The New York Times-ի հրապարակման հետ կապված պատմության ժամանակ, երբ թերթը գրել էր, որ  Աֆղանստանում Ռուսաստանը կոնտակտ է հաստատել ծայրահեղական «Թալիբան» շարժման հետ:

Թերթի աղբյուրները վիճարկում են Սպիտակ տան մամուլի խոսնակ Քեյլի Մակինզիի բացատրությունները, ով լրագրողների հետ զրույցում ասել է, որ թալիբների հետ Ռուսաստանի կոնտակտների մասին Թրամփին չտեղեկացնելու որոշումը միաձայն ընդունել են ԿՀՎ աշխատակիցները: Թերթի տեղեկություններով՝ խոսքը Բեթ Սենների մասին է, ով ամեն օր զեկուցում է Թրամփին:

Հրապարակումների համաձայն ՝ Սենները մենակ չի ընդունել որոշումը, թե ինչ տեղեկացնել Թրամփին, ինչ՝ չէ: Այդ հարցում առաջնային դեր են խաղացել Սպիտակ տան բարձրաստիճան խորհրդականները  եւ ազգային անվտանգության հարցերով նախագահի օգնական Ռոբերտ Օ՛Բրայենը: Թերթը մեկաբանության համար դիմել է Ազգային անվտանգության խորհրդին եւ ԿՀՎ-ին, սակայն պատասխան չի ստացել:     

Հունիսի 26-ին The New York Times թերթը գրել է, որ ռուսական հետախուզության ստորաբաժանումներից մեկը թալիբներին կոչ է արել հարձակում գործել Աֆղանստաում միջազգային կոալիցիայի սպաների եւ զինվորների վրա: Հունիսի 29-ին ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը դա բացարձակ սուտ է անվանել: ՌԴ ԱԳՆ-ը հունիսի 27-ի հրապարակումը կեղծ է անվանել:

Հունիսի 28-ին Թրամփը Twitter-ի իր էջում գրել է, որ ամերիկյան հետախուզությունը չի հաստատել այդ կոնտակտների մասին տեղեկությունն ու ամերիկացի զինծառայողներին սպանելու համար աֆղանցի զինյալներին պարգեւատրելու առաջարկի փորձերը:    

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ