News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 14
USD
484.83
EUR
571.91
RUB
6.61
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Ինչ կգրեի ես այսօր, եթե ես լինեի ՀՌԱՀ նախագահ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Արմնյուզ» ռադիոկայանի տնօրեն եւ «Առավոտյան լուրեր՝ Լիկա Թումանյանի հետ» հաղորդման հաղորդավար Լիլիթ Թումանյանը՝ պատասխանելով ՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանի գրառմանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Ինչ կգրեի ես այսօր, եթե ես լինեի ՀՌԱՀ նախագահ

«Եթերում դիմակ կրելու եւ Արմնյուզ հ/ը վարչական տույժի ենթարկելու վերաբերյալ

Որպես կարգավորող մարմնի ղեկավար, ինձ համար տհաճ է, երբ Ոստիկանությունը այցելում է (անկախ այցելության պատճառներից) ցանկացած հեռարձակողի գրասենյակ: Լավ կլիներ, այդպիսի այցելություններ չլինեին: Ոստիկանությունը լրատվամիջոցներում գործ չունի անելու։ Կրկնում եմ․ ոստիկանությունը ԶԼՄ-ներում գործ չունի անելու։

Բոլոր գերատեսչությունների հարգելի գործընկերներ,

հեռու մնացեք մամուլից, որքան հնարավոր է հեռու։ ԶԼՄ այցելեք միայն այն դեպքում, երբ հարցազրույց եք տալիս, հաղորդագրություն եք տարածում։ Մյուս բոլոր հարցերով դուք կարող եք զանգել, նամակ գրել, հորդորել, դիմել, եւ ի վերջո․ կամ ես, կա ՀՌԱՀ։ Ցանկացած գերատեսչություն, խնդիր ունենալու պարագայում կարող է դիմել ինձ՝ որպես ոլորտը կարգավորող մարմնի։ Հակառակ պարագայում, երբ կա այդպիսի մարմին, եւ այդ մարմնի ղեկավար, որին դուք վստահել եք այս ոլորտի կարգավորումը, նման վարքագիծը նվազագույնը անհարգալից է իմ եւ իմ ղեկավարած կառույցի նկատմամբ։

Երկրորդ․ հարգելի հեռուսաընկերություններ,

մինչ այս պահը որոշակի խառնաշփոթ է եղել պարետի կարգադրությունների եւ ընկալումների հարցում՝ նաեւ իմ ոչ միանշանակ, խորհրդատվական մեկնաբանության պատճառով։ Բարի։ Ուրեմն այսօր ես հստակեցնում եմ․ այսուհետ եթերում բոլորն անխտիր դիմակ պետք է կրեն։

Սիրելի ԶԼՄ-ներ, հեռուստաընկերություններ,

կոչ եմ անում համախմբված կարգով միավորվել, եւ միասին ցույց տալ բոլոր գերատեսչություններին, որ մենք ամենապատասխանատու եւ օրինապաշտ համայնքն ենք, եւ նման միջադեպի պատճառը միայն հրահանգավորման խախտված գիծն է եղել։ Կանխավ շնորհակալ եմ ըմբռնման համար։

Եվ վերջում կարեւոր հավելում․ մեկ անգամ եւս կոչ եմ անում բոլոր գերատեսչություններին ու կառույցներին՝ բացի ՀՌԱՀ-ից, բոլորդ հեռու մնացեք մամուլից։ Հարգարժան ոստիկանություն, ԱԱԾ, ՀՔԾ, ՊՊԾ եւ այլն, եւ այլն։ Հասկացեք մի բան․ երբ դուք մտնում եք ԶԼՄ, դա արդեն իսկ քաղաքական գործառույթի է վերածվում։ Չքաղաքականացնելու կոչերն այլեւս անիմաստ են։ Երբ ես եմ միջամտում ԶԼՄ-ների աշխատանքին՝ քաղաքական չէ, ոլորտային մասնագիտական է։ Երբ դուք եք մտնում՝ քաղաքական է։ Ականջներիդ օղ արեք։

Tigran Hakobyan jan, հրավիրում եմ իմ տաղավար, հյուր։ Կգա՞ք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել