News
Լրահոս
News
Կիրակի
Օգոստոս 01
Տեսնել լրահոսը

Աշխարհի ամենատարեց կատուն սատկել է Անգլիայում։ Ուրբաթ Daily Mail թերթի հաղորդմամբ՝ Ռաբլ մականվամբ կատուն 31 տարեկան էր։

Ինչպես պարբերականին պատմել է կենդանու տերը՝ Միշել Հերիթեջը, սպիտակ եւ շիկակարմիր կատվին նրան նվիրել էին իր 20-ամյակի առիթով։ Այդ օրվանից ի վեր կինը չէր բաժանվել իր ընտանի կենդանուց։ Նա նաեւ պատմել է, որ Ռաբլը որեւէ հիվանդություն չուներ, սակայն կայնքի վերջում շատ նիհարել էր եւ վերջին անգամ տան հարեւանությամբ փողոցն անցնելուց հետո այլեւս չէր վերադարձել, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Դեւոն հարավ-ամեւմտյան անգլիական կոմսությունից կատուն, որի հասակը կազմում էր 150 տարի, եթե հաշվարկվեր մարդու կյանքի տեւողության համաձայն, գերազանցել է Տեխասից Սքութեր մականվամբ սիամական ցեղատեսակին պատկանող կատվի հաջողությունները, որը սատկել էր 2016 թվականին, երբ 30 տարեկան էր՝ հայտնվելով Գինեսի Ռեկորդների գրքում։

Սակայն ո՛չ Սքութերին, ո՛չ Ռաբլին չէր հաջողվել գերազանցել ռեկորդը, որը պատկանել է դարձյալ Տեխասից կատվին՝ Քրիմ Փաֆ մականվամբ, որը ծնվել էր 1967 թվականին եւ սատկել 2005-ին՝ ապրելով 38 տարի եւ 3 օր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ամենատխուր արջը»․ միջազգային մամուլն ահազանգել է Արմավիրում բանտարկված կույր արջի մասին (ֆոտո)
Ամենահեղինակավոր Washington times, The Sun, Daily mail, Mirror, dailystar.co.uk, The Irish Sun լրատվամիջոցները գրել են Հայաստանում սարսափելի պայմաններում…
Կատուն կես ժամ պաշտպանել է տիրոջ տունը մահացու վտանգավոր կոբրայից
Տեսնելով վտանգավոր սողունին՝ Պարիդան եւ նրա ընտանիքը խուճապի են մատնվել եւ կանչել են օձ բռնողին․․․
Հայաստանում արագիլները շրջակա միջավայրի աղտոտվածության պատճառով անհետանալու սպառնալիքի տակ են
Արդեն մի քանի տարի էկոլոգները տագնապ են հնչեցնում...
Աղվեսը վերադարձվեց վայրի բնություն. Տեսչական մարմին
Տեսչական մարմինը ևս մեկ անգամ հորդորում է վայրի կենդանիներին չզրկել ազատությունից և բնական միջավայրում ապրելու հնարավորությունից...
Արկտիկան նվաճողների լծկան շները կաննիբալ են եղել
Արկտիկան նվաճողները դեռեւս 2000 տարի առաջ, որպես քարշակային ուժ, օգտագործել են լծկան շների․․․
Ավստրալիայում պատահաբար գտել են 150 տարի առաջ անհետացած մուկ
Անհետացած մկան հայտնագործությունը տեղի է ունեցել պատահաբար...
Ամենաշատ