News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 14
USD
485.17
EUR
574.15
RUB
6.6
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն այսօր արձանագրել է հրապարակված տեղեկություններն այն մասին, որ Ոստիկանության ծառայողներն այցելել են «Արմնյուզ» և «5-րդ ալիք» լրատվամիջոցների գրասենյակներ: Ըստ այդ տեղեկությունների՝ Ոստիկանների այցի պատճառ է եղել այն, որ լրագրողները հեռուստատեսային եթերներում չեն կրել դիմակներ և չեն պահպանել Պարետի սահմանած պահանջները:

Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից։

Դրանից հետո, Մարդու իրավունքների պաշտպանին են դիմել նշված լրատվամիջոցների իրավասու ներկայացուցիչները և տեղեկացրել, որ դիմակ չկրելու հիմքով լրագրողների նկատմամբ հարուցվել են վարչական վարույթներ: Ըստ Մարդու իրավունքների պաշտպանին բողոք հասցեագրած լրատվամիջոցների՝ Ոստիկանության գործողությունները չեն բխում Պարետի որոշման և օրենքի պահանջներից, ուստի նրանց հարուցած վարչական վարույթներն իրավաչափ չեն: Լրատվամիջոցները նաև տեղեկացրել են, որ մի քանի օր առաջ Հեռուտատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌԱՀ) նախագահը դիրքորոշում է հայտնել այն մասին, որ եթերում դիմակ կրելու պարտադիր պահանջ գոյություն չունի:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է նաև ՀՌԱՀ նախագահի հրապարակային գրառումը՝ կապված այսօր նշված լրատվամիջոցներ Ոստիկանության ծառայողների այցերի ու այդ լրատվամիջոցների հայտարարությունների առնչությամբ:

Նկատի ունենալով վերը շարադրվածը՝ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից նախաձեռնված վարույթի շրջանակներում կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ նկարագրված հարցերը պարզելու ուղղությամբ:

Հաշվի առնելով ՀՌԱՀ-ի կարևոր դերը զանգվածային լրատվության միջոցների գործունեության ոլորտում, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի և ՀՌԱՀ-ի միջև համագործակցությունը՝ ՀՌԱՀ-ի հետ կնախաձեռնվեն անհրաժեշտ քննարկումներ:

Մարդու իրավունքների պաշտպանի կողմից պարզաբանումներ կպահանջվեն ՀՀ Ոստիկանությունից՝ նշված լրատվամիջոցներում կատարած գործողությունների և նախաձեռնված վարույթների առնչությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել