News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Հուլիսի 6-ին դատավորների ընդհանուր ժողովը կքննի ՍԴ դատավորի թեկնածու Կարապետ Բադալյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը: Նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը ներկայացրել է Արմեն Թավադյանի (նաեւ Ռոբերտ Քոչարյանի) պաշտպանական թիմի անդամ Հովհաննես Խուդոյանը` ապրիլին:

Ի՞նչն էր պատճառը՝ հարցրինք Խուդոյանին։ «Միջնորդության դիմումն առնչվում է Ա. Թավադյանի գործով դատական նիստից հետո Բադալյանի թույլ տված արտահայտություններին. նա հյուրընկալվել էր 1in.am-ին, հարցազրույցի ընթացքում դատական ակտի եւ դատավորի (Ալեքսանդր Ազարյանի) վերաբերյալ կարծիքներ էր արտահայտել, եւ քանի որ Բադալյանը սովորում է արդարադատության ակադեմիայոււմ եւ պետք է դատավոր դառնա, նրա վրա տարածվում է դատավորի էթիկայի նորմը, այն է` որեւէ դատավոր մեկ այլ դատավորի մասին իրավունք չունի կարծիք հայտնելու, եթե անգամ այն չպարունակի որեւէ բացասական վերաբերմունք (չնայած հայտնած մտքերը եղել են բացասական երանգով)»։ ԴԸԺ-ն հարցը քննելուց հետո կդիմի ԲԴԽ-ին։ 

Անկախ ԲԴԽ-ի որոշումից, ի՞նչ եք կարծում` այդ հանգամանքը որեւէ ազդեցություն կունենա՞ Բադալյանի՝ ՍԴ դատավորի թեկնածու դառնալու վրա։ «Ես տեղյակ չեմ՝ ինքը թեկնածու կլինի՞, թե՞ ոչ։ Նորմը հետեւյալն է․ եթե նա ենթարկվի կարգապահական պատասխանատվության, ապա նրան կարող են հանել դատավորների ցուցակից, բայց դա չի կարող խոչընդոտել, որ նա դառնա ՍԴ դատավորի թեկնածու։

Իհարկե, բովանդակային քննարկման հարց է, եթե նա չի կարող լինել սովորական դատավոր, ինչպես կարող է լինել ՍԴ դատավոր»: Խոսվում է անգամ նրա` ՍԴ նախագահ դառնալու մասին։ «Էթիկայի խախտում թույլ տված անձը չի կարող լինել անգամ առաջին ատյանի դատավոր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ…
«Փաստ». Պատվավոր հյուպատոսների ավտոմեքենաներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր
Որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական...
«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները...
«Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել
Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման...
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական...
«Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ»...
Ամենաշատ