News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը պատասխանել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հարցապնդմանը, որն ուղարկվել էր նախարարին հունիսի 3-ին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պատասխանը բաղկացած է 130 էջից եւ մի քանի հավելվածներից, որում մանրամասը պատասխաններ են տրվել խմբակցության հարցապնդումներին: 

Տեղեկացնենք, որ համաձայն  «ԱԺ կանոնակարգի» 121-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի՝ հարցապնդումն ստանալուց ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում, վարչապետի հանձնարարությամբ, կառավարության համապատասխան անդամը հարցապնդման գրավոր պատասխանն ուղարկում է ԱԺ նախագահին: Եվ, ահա, նշենք, որ հարցադրմամբ մասնավորապես բարձրացվել են կրթության, գիտության եւ մշակույթի ոլորտի այնպիսի հարցեր, որոնք, ըստ խմբակցության, Արայիկ Հարությունյանի կողմից նախարարի պաշտոնն ստանձնելուց ի վեր լուծում չեն ստացել կամ ավելի են խորացել:

Մասնավորապես, ընդդիմադիր խմբակցությունը բարձրաձայնել էր սահմանամերձ եւ սահմանապահ համայնքներում ուսուցիչների թվի պակասության, կրթության որակի բարձրացման, ուսուցիչների վերապատրաստման եւ այլ հարցեր: Նկատենք, որ ընդդիմադիր խմբակցությունը նախարարից հետաքրքրվել էր նաեւ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ֆինանսավորման, «Այբ»-ի աուդիտի արդյունքները հանրությանը չբացահայտելու, մայր բուհում ռեկտորի բացակայությանն ու պաշտոնավարման ժամկետը լրացած հոգաբարձուների խորհրդի մասին:

Եվ այսպես, ի՞նչ պատասխաններ է տվել այս հարցերի վերաբերյալ նախարար Հարությունյանը: Որպես «Այբ» դպրոցի հարցին առնչվող պատասխան՝ նախարարությունը նշել է. «Կատարված աշխատանքների արդյունքները քննարկվել են ԿԳՄՍ նախարարությունում, եւ որոշում է կայացվել առերևույթ խախտումների վերաբերյալ նյութերն ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն, ինչն էլ կատարվել է նախարարության ս.թ. մայիսի 4-ի գրությամբ: «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորությունների շրջանակներում իրականացվող ուսումնասիրությունների արդյունքները ստանալուց հետո նախարարությունը կներկայացնի հնարավորինս մանրամասն տեղեկատվություն»:

Անդրադառնալով ԵՊՀ-ին՝ նախարարությունը նշել է. «ԵՊՀ կողմից ընտրված անդամների ցուցակն ուղարկվել է նախարարություն, այժմ, սահմանված կարգով, ընթանում է լիազոր մարմնի կառավարության կողմից անդամների նշանակումը, որից հետո խորհրդի կազմը կներկայացվի վարչապետի հաստատմանը»:

Պատասխանի մեջ անդրադարձ է կատարված նաեւ տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանին. «Դիանա Գալոյանի ատենախոսության ուսումնասիրությանը վերաբերող եզրակացությամբ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ 2019 թվականի դեկտեմբերի 12-ի N 50-Լ հրամանով ձևավորված հանձնաժողովը հաստատել է որոշ փոխառություններ՝ առանց սկզբնաղբյուրի նշման, փաստելով, որ ատենախոսության գիտական նորույթը հեղինակինն է, ու ամփոփել. «Ընդհանուր առմամբ, ատենախոսությունն իր բովանդակությամբ, գիտական նորույթներով և ստացված արդյունքներով բավարարում է գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի պահանջներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Նա և պատգամավոր Ասպրամ Կրպեյանը շարժվում են միանալու Կիրանց գյուղի...
Սևբերետավորները ճանապարհի երկայնքով շարք են կազմել՝ թույլ չտալով տավուշեցիներին դուրս գալ փողոց
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
Հիշեցնենք, որ այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի...
Քաղաքացիները փակել են Երեւան–Թբիլիսի ճանապարհը Լոռու Վահագնաձոր գյուղում
Արդեն մեր տանը քնելուց ունենք անվտանգության խնդիր...
Պարեկներն այսօր կրկին երկկողմանի փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը (ֆոտո)
Այս պահին Ոսկեպարից Բաղանիս կարելի է հասնել շրջանցիկ ճանապարհով...
Անհնազանդության ակցիաներ հանրապետության ամբողջ տարածքում. ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին (ֆոտո)
Ոստիկանության պաշտոնական տվյալով` 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 29 անձ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում...
Ամենաշատ