News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ուրբաթ օրը ԱՄՆ Ալաբամա նահանգի առեւտրի կենտրոնում կրակոցներ են տեղի ունեցել. զոհվել է 8-ամյա մի տղա, երեք մարդ վիրավորվել է, հայտնում է Associated Press-ը:

Միջադեպը տեղի է ունեցել Բիրմինգհեմ քաղաքի Riverchase Gallery առեւտրի կենտրոնում: Ոստիկանությունից հայտնում են, որ կրակոցների հետեւանքով մի աղջիկ եւ երկու մեծահասակ են վիրավորվել:

Ոստիկանությանը հաջողվել է պարզել մահացած տղայի ինքնությունը. նա Ջոնսբորոյի տարրական դպրոցի աշակերտ Ռեյ-Թայ Ջայլսն էր։

Իրավապահ մարմիններին դեռ ոչինչ հայտնի չէ ողբերգական հրաձգությունը կազմակերպած անձի կամ անձանց մասին։

Ըստ ողբերգության ականատեսների՝ ոչ թե մեկ կամ երկու կրակոց է արձակվել, այլ՝ մի ամբողջ կրակահերթ։

Այս պահին ոստիկանությունը փնտրում է վկաների, ովքեր կարող էին տեսնել կասկածյալներին:

Նշվում է, որ 2018-ին նույն առեւտրի կենտրոնում եւս մեկ ողբերգություն է տեղի ունեցել. ոստիկանության աշխատակիցը սխալմամբ աֆրոամերիկացու էր գնդակահարել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ