News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկացի հերոսների ազգային այգի կբացի, հայտնում է Associated Press-ը:

Նրա խոսքով՝ այգին իրենից հսկայական տարածք կներկայացնի, որտեղ կտեղադրվեն «երկրի վրա երբեւէ ապրած մեծագույն ամերիկացիների» արձանները:

Այս մասին ԱՄՆ նախագահն ասել է Ռաշմոր լեռան վրա իր ելույթի ժամանակ:

Ուրբաթ օրը Սպիտակ տան կողմից հրապարակված գործադիր հրամանագրի համաձայն՝ այգում կտեղադրվեն Ամերիկայի որոշ նախագահների, ինչպես նաեւ պատմական այլ գործիչների արձանները, ինչպիսիք են քաղաքական գործիչ Դեվի Քրոքեթը, գրող Ամելիա Էրհարթը, կրոնական գործիչ Բիլլի Գրեմը, աբոլիցիոնիստ Հարիեթ Թաբմենը եւ այլոք:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ