News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ԼՀԿ-ն դիմել է ԿԸՀ՝ խնդրելով վերադարձնել իրենց 18-րդ մանդատը, որն իրենցից խլել է Արման Բաբաջանյանը՝ դուրս գալով ԼՀԿ խմբակցությունից։ ԼՀԿ-ն պահանջում է վերականգնել ԱԺ՝ ընդդիմությանը հասանելիք 1/3-ը, ինչը նախատեսված է օրենսդրությամբ։ ԼՀԿ-ի դիմումի քննության օրը դեռ չի նշանակվել, այն կներկայացնի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը։ Եթե նույնիսկ ԿԸՀ-ն մերժի նախադեպը չունեցող այս դիմումը, ԼՀԿ-ն «Պլան Բ» է մտածել, Խաժակյանն ասաց՝ այդ քայլերի մասին կտեղեկացնեն հաջորդիվ։

Մեր տեղեկություններով, դա լինելու է դատական կարգով վիճարկելը եւ քանի որ խոսքը մանդատի մասին է, գործն անմիջապես կուղարկվի ՍԴ։ ԼՀԿ-ում հույս ունեն, որ այս հարցում Փաշինյանը «ճիշտ» քաղաքական որոշում կկայացնի, որը հետագայում կծառայի իրեն․ «Նման որոշումով նա վերջնականապես կբռնի իր անհնազանդների վախը՝ որեւէ մեկն այլեւս չի մտածի խմբակցությունից դուրս  գալ՝ հասկանալով, որ մանդատն իրենց չի մնալու», ասաց մեր աղբյուրը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ