News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ հետախուզությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին հայտնել է ուղիղ ապացույցների բացակայության մասին առ այն, որ Մոսկվան փորձել է դրամական պարգեւներ առաջարկել աֆղանցի զինյլաներին ամերիկացի զինվորականների սպանության համար: Այս մասին ուրբաթ օրը հայտնել է The New York Times-ը՝ վկայակոչելով աղբյուրն ամերիկյան հետախուզական համայնքում։

Ըստ նրանց՝ հուլիսի 1-ին հետախուզության աշխատակիցները Թրամփի վարչակազմին 2․5 էջանոց փաստաթուղթ են փոխանցել, որում հակիրճ ամփոփված են այն տվյալները, որոնց հիման վրա կառուցվել են թերթում  Ռուսաստանի մասին ավելի վաղ հրապարակված հայտարարությունները:

Տեքստը, ըստ պարբերականի աղբյուրների, նշվում է, որ Կենտրոնական հետախուզական գործակալության (CIA) եւ ԱՄՆ Ազգային հետախուզության ազգային գործակալության տնօրենի գրասենյակին առընթեր Ազգային հակաահաբեկչական կենտրոնի (NTCT) մասնագետները գտնում են, որ ստացված տվյալները «միջին հուսալիության» են: Ընդ որում, փաստաթղթում շեշտվում է, որ այս տեղեկատվությունը չի կարող ուղիղ կերպով հաստատել Մոսկվային վերագրվող գործողությունների մասին պնդումների իսկությունը: Միեւնույն ժամանակ, թերթը նշում է, որ այլ հետախուզական գործակալությունները, այդ թվում՝ ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունը (NSA), էլ ավելի պակաս հուսալի տեղեկատվություն ունեն այս թեմայի վերաբերյալ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ