News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

84 տարեկան հասակում երկրային կյանքին հրաժեշտ է տվել անվանի գիտնական և մանկավարժ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՊՏՀ նախկին ռեկտոր Գրիգոր Եղիշի Կիրակոսյանը: Այս մասին տեղեկացրել է համալսարանի պաշտոնական կայքը:

«Մեծ ու անդառնալի կորուստ կրեցին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմն ու աշխատակիցները, բազմաթիվ շրջանավարտները, հանրապետության տնտեսագիտական հանրույթը:

Մեր համալսարանի զարգացման ու առաջընթացի ճանապարհին անուրանալի է նրա ներդրումը. լինելով ՀՊՏՀ ամենաերկարամյա ռեկտորը (1993-2006 թվականներին) և ղեկավարելով բուհը նորանկախ հանրապետության հռչակման ու կայացման տարիներին` նա իրեն վստահված գործը կատարել է մեծ պատասխանատվությամբ, իր առաքելության բարձր գիտակցմամբ` համախմբելով կոլեկտիվին, կառուցելով ու շենացնելով համալսարանը, զարկ տալով ուսումնական գործընթացի բարեփոխումներին:

ՀՊՏՀ ղեկավարությունը իր խորին ցավակցությունն է հայտնում Գրիգոր Կիրակոսյանի ընտանիքի անդամներին ու հարազատներին և կիսում անդառնալի կորստի ցավը»,-ասված է կայքի գրառման մեջ:

Տպել
Ամենաշատ