News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Այսօր ունենք Զինված ուժերի զարգացման բավականին լավ տեմպ եւ որակ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով այցելել է ՊՆ եւ այնտեղից տեսանյութ հրապարակել:

«Ցանկանում եմ արձանագրել, որ մեր կառավարության համար այս ուղղությունը ոչ թե ուղղակի առաջնահերթություն է, այլ առաջնահերթությունների առաջնահերթություն:

Հանդիպում ունեցա ՊՆ եւ ԶՈՒ ղեկավար կազմի հետ»,-գրել է նա:

Փաշինյանն այդ հանդիպմանը նաեւ նշել է. «Այն հավակնությունները, որոնք հայ ժողովուրդը որդեգրել ու հայտարարել է, դրանք կարող են իրականություն դառնալու շանս ունենալ, եթե ՀՀ զինված ուժերը համարժեք են մեր երկրի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակին եւ ի վիճակի են արձագանքելն բոլոր մարտահրավերներին:

Ընդ որում մենք նկատի ենք ունենում ոչ միայն կարճաժամկետ, այլ նաեւ երկարաժամկետ առումով, ոչ միայն մարտավարական, այլեւ ռազմավարական մարտահրավերները: Բայց ես ուզում եմ ընդգծել, որ զինված ուժերի բնականոն զարգացումը եւ այսօր որդեգրված զարգացման տեմպը անհրաժեշտ է տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն ապահովելու համար:

Անվտանգության խորհրդի վերջին նիստում ես առիթ ունեցա այդ թեմայով խոսելու եւ արձանագրելու, որ այն քաղաքականությունը, որ մենք վարում ենք, այն նպատակադրումները, որ մենք ունենք, ըստ էության, բազմաթիվ գոյություն ունեցած եւ նոր ի հայտ եկած հանգամանքների բերումով ծառայում են ոչ միայն ՀՀ եւ Արցախի անվտանգության ապահովմանը, այլեւ կամա, թե ակամա, նաեւ ողջ տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը: Ես ուրախ եմ, որ մենք հենց այս շեշտադրումներով ենք ընկալում մեր զինված ուժերի առաքելությունը Հայաստանում եւ ընդհանրապես տարածաշրջանում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ