News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերնաշապիկի վաճառքի մասին հայտարարությանը համացանցում, որ նա իբր թողել է հյուրանոցներից մեկում, չի կարելի հավատալ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Մասնավոր հայտարարությունների հանրաճանաչ կայքում հաղորդագրություն էր տարածվել նախագահի վերնաշապիկի վաճառքի մասին, որը, նա իբր մոռացել էր Նիժնի Նովգորոդի Sheraton հյուրանոցում: Ինչպես նշվում է հայտարարության մեջ, վերնաշապիկը գտնվել է սենյակը մաքրելու ժամանակ, այն չի լվացվել, եւ անհրաժեշտության դեպքում վաճառողը պատրաստ է տալ փորձաքննության տալ այն: Լոտի գինը 165 հազար ռուբլի է: Վերջին անգամ Պուտինը աշխատանքային այցով եղել էր Նիժնի Նովգորոդում 2019 թվականի հոկտեմբերի 10-ին, որտեղ  անցկացնում էր նախագահին կից Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման խորհրդի նիստը:

Ինքը՝ վաճառողը հաստատել է, որ վերնաշապիկը դեռ վաճառվում է։ Ըստ նրա՝ վերնաշապիկի վրա ոչ մի ատրիբուտ չկա, որը կարող է հաստատել դրա պատկանելիությունը, սակայն կարելի է ԴՆԹ փորձաքննության ուղարկել։

Պեսկովը հայտարարել է, որ նման գովազդներին չի կարելի վստահել:

«Ոչ: Այդպիսի բան չի կարող լինել»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է արդյոք, որպեսզի նախագահի շապիկը մոռացվի, եւ արդյոք հավաստի են վաճառքի վերաբերյալ այդպիսի լուրերը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ