News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 09
USD
522.09
EUR
630.68
RUB
7.05
ME-USD
0
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 4-ին ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին, տեղեկացնում է Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Քննարկվել է արտաքին քաղաքական մարտահրավերներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Հատուկ անդրադարձ է կատարվել ադրբեջանա-ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ վերջին զարգացումներին և այդ համատեքստում ընդգծվել է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ապակառուցողական ու ագրեսիվ հռետորաբանությունը կողմերին զրկում է հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթաց արձանագրելու հնարավորությունից:

Նախագահ Հարությունյանը վերահաստատել է պաշտոնական Ստեփանակերտի հավատարմությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը և բանակցություններին Արցախի Հանրապետության` որպես լիիրավ կողմի մասնակցության անհրաժեշտությունը:

Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել