News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ժողովրդական արտիստ Գենադի Խազանովը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ կարիք չկա անհնագստանալու իր առողջության մասին, քանի որ նա իրեն լավ է զգում:

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ բժիշկները շտապ օգնություն են ցուցաբերում Խազանովին սրտի հետ կապված խնդիրների պատճառով եւ որոշում են կայացնում նրա հոսպիտալացման մասին: Ուրբաթ օրը Խազանովը  «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում հերքել է այս տեղեկությունը՝ հայտնելով, որ իրեն լավ է զգում: Ավելի ուշ լրատվամիջոցները հայտնել էին, որ արտիստն իրեն վատ է զգում։

«Կարիք չկա անհանգստանալու իմ ինքնազգացողության համար, ես ոչ մեկին չեմ խնդրել դա անել: Դուք ձեր բազմաթիվ զանգերով ինձ ավելի եք անհանգստացնում: Ինձ հետ ամեն ինչ նորմալ է»,- պատմել է Խազանովը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ