News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


«Ֆրունզի՛կ,  երբեմն այնտեղից հետեւի՛ր մեզ, մենք քեզ հիշում ու սիրում ենք»․ Մհեր Մկրտչյանի գործընկերուհին` «Ունայնություն ունայնությանց» (Суета сует)  ֆիլմի ռեժիսոր, ՌԴ ժողովրդական արտիստ Ալլա Սուրիկովան, այսպես է սկսել իր վիդեոուղերձը` շնորհավորելով Մհեր Մկրտչյանի 90-ամյակը։

Երեւանում «ԴՈՄ ՄՈՍԿՎԻ»  կենտրոնը Մհեր Մկրտչյանի 90-ամյակի առթիվ կապ է հաստատել դերասանի ռուս գործընկերների հետ, որոնք հիշել են հայ մեծանուն արտիստին ու պատմել  դեռեւս չպատմված հիշողություններ։

Ալլա Սուրիկովան հիշում է, որ «Суета сует» ֆիլմում Ֆրունզիկին դերի համար միանգամից չեն հաստատել։ Ֆիլմի սցենարիստը չէր համակերպվում Ֆրունզիկի հայկական ակցենտի հետ։ Խնդիրը լուծելու համար հեղինակը գրում է հատուկ դրվագ, որը միանգամից փոխում է ամեն ինչ։ «Հիշում եք`  ֆիլմում հերոսուհին՝ Գալինա Պոլսկիխը, Ֆրունզիկին ասում է, թե այսքան ժամանակ ապրում ես Մոսկվայում, բայց այդպես էլ չսովորեցիր նորմալ ռուսերեն խոսել։ Ի պատասխան Ֆրունզիկի հերոսն ասում է. «Ռուսաց լեզուն այնքան հարուստ է, իսկ ես աղքատ մարդ եմ»»,- հիշում է Ալլա Սուրիկովան։

Նա պատմում է, որ գործընկերն իրեն մի քանի հայերեն արտահայտություն է սովորեցրել։ «Ինչպես օրինակ՝ «ցավդ տանեմ»։  Այժմ աշխարհն այնքան դաժան է, ագրեսիվ եւ անհանգիստ, երբ մարդը կարողանում է ասել վերցնեմ քո ցավը, շատ մեծ, լուրջ ու կարեւոր իմաստ կա այդտեղ։ Իսկապես շնորհավորում եմ հայ ազգին նման տաղանդավոր որդի ունենալու համար»։

Դերասանուհի, ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ, ՌԴ Պետական Դումայի  պատգամավոր Ելենա Դրապեկոն Մհեր Մկրտչյանի հետ նկարահանվել է «Միայնակներին տրվում է հանրակացարան» (Одиноким предоставляется общежитие) ռոմանտիկ կատակերգությունում։ Հիշում է, թե բոլորին որքան էր տպավորում Մհեր Մկրտչյանի ստեղծագործ միտքը։ «Ամեն անգամ ռեժիսորի հետ հանդիպելիս մեր դերերը  ներկայացնում էր նորովի, ու մենք դառնում էինք ֆիլմի գլխավոր հերոսները։  Շատ էր աշխատում նաեւ հագուստների վրա. «Միայնակներին տրվում է հանրակացարան» ֆիլմում մուշտակը հենց ինքն է մտածել, դրանով նա առանձնահատուկ էր»,- հիշում է Դրապեկոն։

Երեւան աշխատանքային այցի ժամանակ Ելենա Դրապեկոն այցելել է Մհեր Մկրտչյանի շիրիմին։ «Մեծ ծաղկեփունջ տարա, կանգնելով  Ֆրունզիկի շիրմի առաջ ասացի, որ անցել են տարիներ, բայց Ռուսաստանում եւ առհասարակ ամբողջ Խորհրդային Միութան տարածքում հիշում են քո բոլոր դերերը, հիշում են քո բարությունն ու հումորը։ Եվ ասացի այն խոսքերը, որ հնչում էին ֆիլմում՝ բալիկ ջան, ցավդ տանեմ, ես քեզ սիրում եմ»,- պատմում է Ելենա Դրապեկոն։

Դերասանուհին հիշում է նաեւ, որ ամեն անգամ, երբ ֆիլմը ցուցադրում են հեռուստատեսությամբ, պետդումայի միջանցքներում կամ փողոցում մարդիկ մոտենում են իրեն եւ կրկնում Ֆրունզիկի արդեն թեւավոր դարձած խոսքերը. «Утром яичница, вечером яичница, ночью омлет»․

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն...
Արցախի մասին ազդեցիկ կինոպատումը՝ «Սեւ այգին». Ալեքսիս Փազումյանի ֆիլմը եվրոպական կինոփառատոններում
Ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի  «Սև այգին» վավերագրական…
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
«Հեղինակությունները»՝ հեռուստացույցից դուրս. ՀՀ-ում խիստ կսահմանափակեն քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը
Հայաստանում կսահմանափակվի քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը...
Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն կինոյի բնագավառում
Հայաստանի ազգային կինոկենտրոնը Բեռլինի միջազգային 74-րդ կինոփառատոնին…
Ամենաշատ