News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի արտգործնախարարությունը չի բացառում, որ «Բաց երկնքի պայմանագրից» ԱՄՆ-ի դուրս գալուց հետո այլ երկրները եւս կարող են դուրս գալ համաձայնագրից: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:

«Հարցն ավելի հիմնավոր է. ի՞նչ է կլինի բուն պայմանագրի հետ (ԱՄՆ-ն դուրս գալուց հետո): Դա կախված է մի քանի գործոնից: Նախ՝ արդյո՞ք այլ երկրները եւս կհետեւեն Միացյալ Նահանգներին: Երկրորդ, արդյո՞ք մեզ համար երաշխիք կապահովվի, որ պայմանագրում մնացած դաշնակիցները չեն փոխանցի այն տվյալները, որոնք այդ դաշնակիցները հավաքում են  բաց երկնքի առաքելությունների ժամանակ մեր տարածքով թռիչքների ընթացքում: Մեզ պետք են դրա հաստատուն երաշխիքները»,- ասել է նա:

Ռուսաստանը միանգամայն վստահ է, որ, չնայած հուլիսի 6-ին անցկացվող ԲԵՊ-ի համաժողովին եւ համաձայնագրով նախատեսված այլ իրադարձություններին, ԱՄՆ-ն չի փոխի դրանից դուրս գալու իր որոշումը, ասել է Սերգեյ Ռյաբկովը:
Ռյաբկովը հայտարարել է որ Մոսկվան «Ռուսաստանի Դաշնության համար ընդունելի դերի մասին» որեւէ քննարկում չի անցկացնում Վաշինգտոնի հետ  G7-ի ընդլայնված գագաթնաժողովում:

«Մենք նման քննարկումներ չենք անցկացրել եւ չենք անցկացնում,- ասել է դիվանագետը՝ մեկնաբանելով Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանի հայտարարությունը: «Սա բավականին տարօրինակ հայտարարություն է, որը մեզ մոտ, մեղմ ասած, հարցեր է հարուցել»:

Արտաքին գործերի փոխնախարարը նաեւ խերարժեք է համարել G7-ի ընդլայնված գագաթնաժողով անցկացնելու գաղափարը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ