News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Lexus-ը գրանցել է IS 500 ապրանքանիշը վերջերս ներկայացված նոր սերնդի կոմպակտ սեդանի համար, որն ունի ութմխոցային լինելու բոլոր հնարավորությունները, գրում է Motor-ը:

ԱՄՆ արտոնագրերի եւ ապրանքային նշանների բյուրոն (USPTO) գրանցել է Lexus ճապոնական ընկերության հայտը IS 500 ապրանքանիշի համար՝  հաստատելով ինսայդերների կողմից ավելի վաղ տարածված լուրերն այն մասին, որ նոր IS սեդանը V8-ով մոդիֆիկացիա կստանա։ Եթե պարզվի, որ դա ճիշտ է, ապա չորրորդ սերնդի IS-ն, ամենայն հավանականությամբ, հագեցած կլինի 477 ձիաուժ հինգ լիտրանոց մթնոլորտային V8 շարժիչով: Նոր Lexus սեդանը նաեւ ավելի լայն դիմային եւ հետին հատված կստանա, սակայն, միեւնույն ժամանակ, նույնքան ագրեսիվ չի դիրքավորվի, որքան IS F-ը, որը նախկինում Mercedes-AMG C 63-ի մրցակիցն էր համարվում:

Չորրորդ սերնդի Lexus IS-ն ԱՄՆ-ում եւ Ճապոնիայում պետք է վաճառքում հայտնվի  մինչեւ այս տարվա վերջ, սակայն IS 500 տարբերակը կհայտնվի ոչ շուտ, քան մեկ տարի անց: Բացի այդ, արտոնագրային հայտը տարածվում է միայն Միացյալ Նահանգների եւ Կանադայի վրա, ուստի V8-ով մոդիֆիկացիայի՝ այլ շուկաներում հայտնվելը դեռ հարցականի տակ է: Բացի այդ, Lexus- ը էքստրեմալ IS F-ի մշակման պլաններ չունի: Նոր սերնդի սեդանը ներկայացված է IS 300 տարբերակով 244 ձիաուժ շարժիչով եւ IS 300 AWD-տարբերակով՝  մթնոլորտային 3.5 լիտր ծավալով եւ 264 ձիաուժ հզորությամբ V6 շարժիչով։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Ամենաշատ