News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 11
USD
485.23
EUR
570.68
RUB
6.59
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Covid-19 համավարակի տարածումը կանխարգելելու նպատակով՝ հուլիսի 4-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները և ՀՀ ոստիկանության աշխատակիցները համատեղ մշտադիտարկումներ և վերահսկողական գործառույթներ են իրականացրել ՀՀ Գեղարքունիքի մարզում:

Մարզի ամբողջ տարածքում, այդ թվում՝ Մարտունի, Վարդենիս քաղաքներում, մշտադիտարկվել են մի քանի տասնյակի հասնող տրանսպորտային միջոցներ: Կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող միջմարզային, ներմարզային երթուղիները սպասարկող տրանսպորտային միջոցների, մարդատար տաքսի ավտոմոբիլների նկատմամբ իրականացված խիստ վերահսկողության, մշտադիտարկումների արդյունքում հայտնաբերվել են խախտումներ և թերություններ:

Մի քանի մարդատար-տաքսիներով փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում բացակայել է ախտահանիչ հեղուկը։ Արձանագրված խախտումների հիմքով կազմվել են համապատասխան արձանագրություններ։ Միջմարզային և ներմարզային կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներում հայտնաբերվել են թերություններ, որոնց վերաբերյալ տեղում տրվել են անհապաղ շտկելու ցուցումներ։

Տեսչական մարմնի աշխատակիցների կողմից՝ հանրային տրանսպորտում անվտանգության կանոնների պահպանման նպատակով, վարորդների և ուղևորների շրջանում կատարվել են լայնածավալ կանխարգելիչ միջոցառումներ, նրանց տրվել են իրազեկող թերթիկներ, իրականացվել բացատրական աշխատանքներ՝ ՀՀ Պարետի որոշմամբ նախատեսված անվտանգության կանոններին հետևելու և պահպանելու նպատակով:

Նշենք, որ վերահսկողական աշխատանքները շարունակվում են մայրաքաղաքում և բոլոր մարզերում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել
COVID-19 –ի ախտորոշմամբ 4 հիվանդ ապաքինվել է...
Կորոնավիրուսից մահացած բոլոր պացիենտներն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ
Մահացած 7 պացիենտներից ամենատարեցը եղել է 86 տարեկան կին...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 160, մահվան՝ 7 նոր դեպք
Մեկ օրում առողջացածների թիվը 541 է, ընդհանուր առողջացածներինը՝ 33157, փաստացի...
Ջորջիայի բնակիչը վաճառել է «դեղամիջոց», որն իբր նվազեցնում է COVID-19-ով վարակման վտանգը
Սավաննայի դաշնային դատախազության տվյալներով՝ Մեթյու Ռինկարցը եւ նրա Fusion Health and Vitality ընկերությունը մեղադրվում են այն պնդման համար․․․
Իսրայելը սկսել է ադամանդներով սեւ եւ սպիտակ ոսկուց բժշկական դիմակի մշակումը
Այն ծածկված կլինի 3600 սեւ եւ սպիտակ ադամանդներով...
ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահվան դեպքերը մինչեւ 2020թ․ վերջը կարող են 300 000-ի հասնել
Գոթլիբը նախազգուշացրել է, որ երեխաները պաշտպանված չեն այս վիրուսից․․․
Ամենաշատ