News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱԱԾ-ն դատավոր Վահանգ Մելիքյանի շուրջ «օպերատիվ աշխատանքներն» սկսելը է երեք-չորս ամիս առաջ, երբ ավարտվել է նրա գործուղումը Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան և նա վերադարձել է Ավանի նստավայր։Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն հղում անելով իրավապահ համակարգի աղբյուրին:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ տեսանյութը, որով ԱԱԾ-ում սպառնացել են դատավորին, ձեռք է բերվել ԱԱԾ աշխատակիցների կողմից ներքին դիտում կազմակերպելու ընթացքում, իսկ դատավորը դրա մասին տեղեկացվել է միայն այս շաբաթ, երբ հրավիրվել է ազգային անվտանգության ծառայություն։ Նշված հանդիպման ընթացքում դատավորին ցույց են տվել համապատասխան տեսաձայնագրությունը և հայտնել, որ շուտով իրեն կմակագրվի Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեպսան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը, որը նա պետք է բավարարի, եթե չի ցանկանում, որպես այդ կոմպրոմատը հանրայնացվի։

Տեսաձայնագրության բովանդակությունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում։

Մեր երեկվա հրապարակումից հետո հաստատվեց, որ իրոք ՊԵԿ-ը նոր միջնորդություն է ներկայացրել դատարան, ինչը մակագրվել է հենց Վ.Մելիքյանին։

 

 

Տպել
Ամենաշատ