News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Տասնմեկ ոստիկաններ վիրավորվել են Լոնդոնում չարտոնված երաժշտական ​​միջոցառման մասնակիցների հարձակման հետեւանքով, հայտնում է Associated Press-ը:

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի ոստիկանությունում հայտնել են, որ սպաները գնացել են բնակիչների ահազանգով, ովքեր բողոքել են խոշոր հավաքից, որի մասնակիցները դրսեւորել են հակասոցիալական վարքագիծ եւ իրենց ագրեսիվ են պահել։

Երբ ոստիկանները փորձել են մտնել այն սրահ, որտեղ տեղի է ունեցել երեկույթը, նրանց վրա տարբեր առարկաներ են նետել, ինչի հետեւանքով նրանք վնասվածքներ են ստացել։

Իրավապահ մարմինների աշխատակիցներին հասցված վնասվածքների ծանրության մասին չի հաղորդվում: Նշվում է նաեւ, որ այս գործով ոչ ոք չի ձերբակալվել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ