News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 4-ին, ժամը 16։01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ռինդ գյուղում այրվում է խոտածածկ տարածք։      

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ռինդ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:44-ին, մարվել՝ 17:00-ին:

Այրվել է 120 հակ անասնակեր, և ծխահարվել՝ 30 հակ։

Տպել
Ամենաշատ