News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի չի պարզել Արարատի եւ Արմավիրի մարզում արագիլների աղտոտման պատճառը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց բնապահպան Սիլվա Ադամյանը:

«Մինչ օրս  արագիլների աղտոտման աղբյուրը պարզ չէ եւ տարբեր տեղերից ահազանգ ենք ստանում, որ արագիլները աղտոտված են: Անմիջապես այյդ ահազանգը գնաց տեսչական մարմին եւ  տեսչական մարմինը պատասխանեց, որ մեկնել է տեղանք եւ այնտեղ աղտոտվածություն չկա:

Այդ պատճառով  այսօր Բնապահպանական ճակատը մեկնել է Արմավիրի եւ Արարատի մարզի գյուղեր եւ տեղում նկարահանումներ է կատարել, որ արագիլների աղտոտվածությունը իրականություն է, նրանք յուղով են պատված: Հիմա հարց է առաջանում` արդյոք տեսչական մարմինը չի կարում պարզել խնդրի ծագման պատճառը, թե չի ուզում  հայտնաբերել: Մենք խնդիր ունենք այսօր, եթե 2017 թվականից ահազանգեր ենք ստանում, որ աղտոտվում են եւ տեսչական  մարմինը այդքան երկար ժամանակահատվածում չի կարողանում պարզել խնդրի պատճառը, դա շատ կասկածելի է»,-ասաց նա:

Բնապահպանը նշեց, որ իրենք նորից են դիմել տեսչական մարմին, ուղարկել են տեսանյութերը, որ արագիլները պատված են յուղով եւ նորից պահանջել պարզել պատճառը աղտոտման:

«Հիմա եթե այսօր մաքրենք կենդանիներին, վաղը նորից նույն վիճակն է լինելու, քանի որ աղտոտման պատճառը չի բացահայտվում: Տեսչական մարմինը կենսաբազմազանության հարցով բավական թերի է աշխատում, ես իրենց էլ եմ ասել, թեկուզ արագիլների գործը, թեկուզ անազոտթւայն մեջ գտնվող կենդանիների հարցը եւ սա է պատճառը, որ նույն խնդիրն անընդհատ կրկնվում է»,- հավելեց Սիլվա Ադամյանը:

Նշենք, որ այսօր Հայկական բնապահպանական ճակատի ներկայացուցիչները շրջել են Արարատի եւ Արմավիրի մարզերում եւ նկարահանել աղտոտված արագիլների:

Տպել
Ամենաշատ