News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 11
USD
485.23
EUR
570.68
RUB
6.59
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

ԱԴԾ նախկին աշխատակից, գործարար Ռոման Պուտինը, ով նախագահ Վլադիմիր Պուտինի զարմիկն է, պատրաստվում է ղեկավարել սեփական կուսակցությունը, հայտնում է МК-ն։

Ինչպես հաղորդվում է «Ժողովուրդը կոռուպցիայի դեմ» քաղաքական կուսակցության կայքում, հուլիսի 5-ի համագումարում նրան կնշանակեն կուսակցության առաջնորդ։ Նույն տեղում նշվում է, որ նա «հասարակական եւ քաղաքական գործունեության մեծ փորձ ունի», արդյունավետ գործարար է, ուստի նրա ղեկավարությամբ կուսակցությունը «հակակոռուպցիոն գործունեության զարգացման նոր խթան կստանա»։

Քաղաքական շարժում ստեղծելու Պուտին-զարմիկի ծրագրերի մասին հայտնի է դարձել մարտին։ Տեղեկացվում է, որ կուսակցությունը ծրագրվում էր հիմնադրել «Գործի մարդիկ» շարժման բազայի վրա, որը դրանից ոչ շատ առաջ կազմակերպել էին բիզնեսի ներկայացուցիչները։ Այժմ կուսակցության կայքում տեղեկացվում է, որ Ռոման Պուտինը դրա շարքերն է ընդունվել հունիսի 21-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ