News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սաքարիա շրջանի դատախազությունը երեք մարդու ձերբակալության թույլտվությունէ տվել՝ Թուրքիայում հրավառությունների գործարանում պայթյունի գործով, շաբաթ օրը նրանք կալանավորվել են, հայտնում է Anadolu-ն։

Տեղեկացվում է, որ ոստիկանությունը ձերբակալել է ձեռնարկույթան ղեկավարին եւ երկու պետերի։ կասկածյալները տեղափոխվել են ոստիկանական բաժանմունք։

Հրավառությունների գործարանում պայթյունը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ Հենդեկ քաղաքի մերձակայքում: Սաքարիայի նահանգապետ Չեթին Օքթայ Քալդիրիմի խոսքով՝ պայթյունի պահին գործարանում եղել է 150-200 աշխատակից։ Նշվում է, որ պայթյունի պահին գործարանում եղել է 110 տոննա հրավառության սարք: Վերջին տվյալներով՝ պայթյունի հետեւանքով 4 մարդ զոհվել է, եւս 114-ը վիրավորվել են, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ