News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգների հյուսիս-արեւելքում որոշ լողափեր բախվել են ավելի մեծ սպառնալիքի, քան կորոնավիրուսի համավարակն է՝ դրանք գրավել են հսկա մեդուզաները, որոնք հայտնի են «Առյուծի բաշ» անունով, հայտնում է CNN-ը:

Մեդուզան, որի տրամագիծը կարող են հասնել մինչեւ 1,2 մետրի եւ ունի երկար շոշափուկներ, նկատվել է Մենից մինչեւ Մասաչուսեթս լողափերին:

Իր չափի պատճառով մեդուզայի այս տեսակը հատկապես վտանգավոր է լողորդների համար: Նրանց երկար շոշափուկները կարողանում են մարդուն խայթել նույնիսկ պատշաճ հեռավորությունից:

Նշված լողափերի տարածքում տեղադրվում են նախազգուշացումներ բնակիչների եւ այցելուների համար:

Լողափերին տեղադրվել են կարմիր դրոշներ, որոնք տեղեկացնում են վտանգավոր ծովային կենդանիների առկայության մասին, ասվում է Մասաչուսեթսի Պաշտպանության եւ հանգստի վարչության թվիթում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ