News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Վաշինգտոնում մի խումբ ցուցարարներ այրել են Ամերիկայի դրոշն ԱՄՆ Անկախության օրը, հաղորդում է NBC Washington-ը։

WTOP-ի թղթակից Ալեհանդրո Ալվարեսը հայտնել է, որ ցուցարարների խումբը փորձել է խանգարել «Հեղափոխական կոմունիստական կուսակցություն» անունով մեկ ուրիշ խմբին այրել մի քանի փոքր ամերիկյան դրոշներ։

Վիճաբանությունից հետո խմբին հաջողվել է գտնել ավելի խոշոր դրոշ, որը նրանք այրել են Լաֆայեթ այգու մերձակայքում։

Ընդ որում՝ ցուցարարները վանկարկել են․ «Ստրկատիրություն, ցեղասպանություն եւ պատերազմ։ Ամերիկան երբեք հզոր չի եղել»։

Հարյուրավոր ցուցարարներ անցկացրել են քայլերթ «Սեւերի կյանքը կարեւոր է» հրապարակից մինչեւ Ազգային արահետ, որտեղ առաջացել էր որոշակի լարվածություն ցուցարարների եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների միջեւ։

Ալվարեսը հավելել է, որ տեղի են ունեցել նաեւ փոքր բախումներ ցուցարարների եւ ամբողջովին զինված ոստիկանների միջեւ, ինչպես նաեւ այդ ժամանակ Վաշինգտոնի երկնքում տեղի է ունեցել տոնական հրավառություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ