News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Խորվաթիայի միապալատ խորհրդարանի ընտրություններում քվեարկությունը մեկնարկել է կիրակի, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Տեղական ժամանակով 07:00-ին երկրում եւ արտերկրում բացվել են շուրջ 7 հազար ընտրատեղամասեր։ Շուրջ 70 քաղաքական կուսակցություններից, քաղաքական միավորումներից եւ կոալիցիայից ավելի քան 2.6 հազար թեկնածուների օգտին քվեարկել կարող են շուրջ 3,86 ընտրողներ մինչեւ 19:00։

151 պատգամավորական մանդատի համար հիմնական պայքարը, ինչպես ակնկալվում էր, ծավալվում է վարչապետ Անդրեյ Պլենկովիչի «Խորվաթական դեմոկրատական միություն» (ԽԴՄ) իշխող կուսակցության եւ «Վերագործարկում» կոալիցիայի միջեւ, որը ղեկավարվում է հիմնական ընդդիմադիր ուժի՝ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ՍԴԿ) կողմից՝ Դավոր Բերնանդիչի գլխավորությամբ։ «Վերագործարկում»-ը 1-2 տոկոսով գերազանցում է ԽԴՄ-ին՝ համաձայն հասարակական կարծիքի վերջին հարցումների։

Խորվաթիայում խորհրդարանական ընտրություններն ի սկզբանե պլանավորել էին անցկացնել աշնանը, սակայն կորոնավիրուսի տարածման կապակցությամբ բացասական կանխատեսումների պատճառով իշխանությունները պայմանավորվել էին ընդդիմության հետ քվեարկությունը տեղափոխելու մասին։ Վերջին տվյալներով՝ հանրապետությունում գրանցվել է վարակման 3 094 նոր դեպք, առողջացել է 2 183, մահացել՝ 113 մարդ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ