News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Շաբաթ՝ հուլիսի 4-ին, Ավստրիայի Գերասդորֆ քաղաքում, հրազենից սպանել են ապաստան հայցող 43-ամյա տղամարդուն Ռուսաստանից։ Այդ մասին գրում են ավստրիական ԶԼՄ-ները։ Տղամարդը սպանվել է երեկոյան գլխի ուղղությամբ հասցված հրազենային վնասվածքի հետեւանքով։ Դեպքը տեղի է ունեցել քաղաքի առեւտրային կենտրոններից մեկի հարեւանությամբ, հաղորդում է DW-ը։

Գերասդորֆը գտնվում է Վիենայի մոտակայքում։ Ավստրիայի հատուկջոկատայինները բերման են ենթարկել կասկածյալին Լինցում․ նա նույնպես Ռուսաստանի քաղաքացի էր։ Բերման ենթարկվելու ժամանակ տղամարդը չէր դիմադրել։

ORF  ավստրիական ռադիոկայանը հաղորդել է, որ երկու ռուսաստանցիները, հավանաբար, ծագումով Չեչնիայից են։

«Կավկազ։Ռեալիի» եւ «Կավկազսկի ուզել» պարբերականների տվյալներով, որոնք հղում են կատարում Եվրոպայում չեչենական սփյուռքին, սպանվածը ծնունդով Չեչնիայից էր՝ բլոգեր Մամիհան Ումարովն էր։ Նա չեչեներեն վարում էր Youtube-ում ալիք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ