News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Շաբաթ երկրում Անկախության օրվա կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուղերձ է հղել ժողովրդին, հաղորդում է Fox News-ը։

Իր ելույթի ընթացքում Ամերիկայի առաջնորդը հայտարարել է, որ ԱՄՆ-ը «վերադառնում» է եւ կլինի «էլ ավելի հզոր, քան նախկինում էր» կորոնավիրուսի համավարակը հաղթահարելուց հետո, որը նա անվանել է «սարսափելի ժանտախտ Չինաստանից»։

Թրամփի խոսքով՝ երկիրը գտնվում է «հզոր հաղթանակի ճանապարհին, եւ երբ դա տեղի ունենա, երկիրը կդառնա էլ ավելի հզոր, քան եբրեւէ եղել է»։

«Մենք կհայտարարենք ճշմարտությունն ամբողջությամբ, առանց ներողություն խնդրելու․ մենք կհայտարարենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն ամենաարդար եւ բացառիկ պետությունն է Երկիր մոլորակում։ Մենք հպարտ ենք փաստով, որ մեր երկիրը հիմնադրվել է հրեաքրիստոնեական սկզբունքների հիման վրա, եւ մենք հասկանում ենք, որ այդ արժեքները զգալի առաջխաղացում են գրանցել ամբողջ աշխարհում խաղաղության եւ արդարության գործում»,-հայտարարել է Դոնալդ Թրամփը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ