News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 08
USD
485
EUR
573.17
RUB
6.58
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Եվրոպայի ռաբբիների խորհուրդը (СРЕ) միացել է Facebook-ի նկատմամբ բոյկոտին սոցիալական ցանցի աշխատակիցների՝ ատելություն հրահրող հաղորդագրությունների նկատմամբ անգործության պատճառով, կիրակի հայտարարել է (СРЕ) նախագահի՝ Մոսկվայի գլխավոր ռաբբի Պինհաս Գոլդշմիդթի մամուլի ծառայությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Եվրոպայի ռաբբիների խորհուրդը կոչ է արել «համակարգված միջազգային մոտեցում» կիրառել սոցիալական ցանցերում վտանգավոր կոնտենտի դեմ պայքարում եւ սատարել Facebook-ի նկատմամբ միջազգային բոյկոտը այդպիսի կոնտենտի նկատմամբ գոյություն ունեցող քաղաքականության պատճառով»,-ասվում է հաղորդագրության մեջ։

СРЕ-ի նախագահը կոչ է արել Facebook-ին պատասխանատվություն ստանձնել գովազդներում ռասիզմ տարածելու համար։ «Հակասեմականության, ռասիզմի եւ զրպարտանքի դրսեւորումն անձնական կարծիք չէ, այլ հանցագործության նախանշան է։ Մենք պետք է ձգտենք առ այն, որ սոցիալական ցանցի ղեկավարությունը պատասխանատվություն ստանձնի։ Ցավալի է հետեւել, թե որքան քիչ է արվում այսօր Facebook-ում ատելության տարածումը կանխելու ուղղությամբ»,-մեջբերում է Գոլդշմիդթի մամուլի ծառայությունը։

Ռաբբին հայտարարել է, որ հակասեմական ուղերձներն ու մեկնաբանություններն անհրաժեշտ է հեռացնել անմիջապես, ոչ թե մի քանի օր կամ շաբաթ տեւողությամբ ստուգումներից հետո։ Գոլդշմիդտը նաեւ նշել է, որ այդպիսի մոտեցումը պետք է ոչ թե ցենզուրայի կամ խոսքի ազատությունը սահմանափակելու, այլ իրական աշխարհում հանցագործությունները կանխարգելելու համար, ասվում է հաղորդագրության։

Ավելի վաղ խոշոր կորպորացիաները, ինչպես Coca-Cola-ն, Verizon-ը, Unilever-ը եւ մի շարք այլ ձեռնարկություններ հայտարարել էին Facebook-ում եւ մյուս հայտնի սոցիալական ցանցերում գովազդ տեղադրելու հնարավորությունից հրաժարվելու մասին, քանի որ այդ սոցցանցերի ղեկավարությունը իբրեւ չի ձեռնարկում բավարար միջոցներ ռասիստական բնույթ ունեցող եւ մոլորեցնող հաղորդագրությունները հեռացնելու համար։ Ակցիան սատարել են ազդեցիկ ամերիկյան իրապաշտպան կազմակերպություններ։ Համաձայն Գոլդշմիդթի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության՝ սոցիալական ցանցը բոյկոտելու կոչ է արել նաեւ «Հակադիֆամացիոն լիգա» (ADL) ՀԿ ամերիկյան իրավապաշտպան կազմակերպությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել