News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հուլիսի 5-ին ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկում տեղի է ունեցել նորակոչիկների ընդունման հանդիսավոր հավաք, որին մասնակցել է ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը: Այս մասին հայտնում են Արցախի պաշտպանության նախարարությունից։

Արցախի Հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարը, շնորհավորելով զորակոչիկներին բանակի շարքերում ծառայության անցնելու կապակցությամբ, համոզմունք է հայտնել, որ նորակոչիկները պատվով կկատարեն հայ ժողովրդի պահապանը լինելու բարձր առաքելությունը՝ վերջիններիս մաղթելով բարի և հաջողություններով ուղեկցվող ծառայություն:

Հանդիսավոր միտինգի ավարտին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանն առանձնազրույց է ունեցել նորակոչիկների հետ, պատասխանել վերջիններիս հուզող հարցերին և պատասխանատու սպայակազմին տվել նորակոչիկների՝ զինվորական կյանքին արագ ինտեգրվելու համար անհրաժեշտ ցուցումներ ու հանձնարարականներ:

Տպել
Ամենաշատ