News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Սահմանադրական փոփոխության գաղափարի հիմքում երբևէ չի կարող դրված լինել որևէ անհատական շահ կամ անհրաժեշտություն, կամ զուտ քաղաքական շահագրգռվածություն, և չափազանց կարևոր է, որ սահմանադարական զարգացումների ամբողջ ընթացքը և սահմանադրական սիմվոլիզի երաշխավորումը ընդհանարապես զերծ լինեն բացառապես քաղաքական նպատակաուղղվածություն և շահագրգռվածություն ունեցող սահմանադրական զարգացումներից: Այս մասին «Իրավական ուղի» ՀԿ-ի կազմակերպած «ՀՀ Սահմանադրություն․ կարմիր և կանաչ գծեր» խորագրով խորհրդաժողովին այսօր` հուլիսի 5-ին, ասաց իրավագիտության թեկնածու, սահմանադրագետ Անահիտ Մանասյանը:

Նրա խոսքով` մարդկանց հասարակական կյանքը ձևավորելու տեսանկյունից սիմվելներն ունեն չափազանց կարևոր նշանակություն, այդ թվում՝ սահմանադրական սիմվոլիզմը:

«Սահմանադրություններն են, որ կարողացել են դառնալ այն երևույթը, որը ոչ թե զուտ փաստաթղթային ձևակերպում ունեցող նորմերի ամբողջություն է, այլ արժեքներ պարունակող որոշակի երևույթ: Սահմանադրությունը՝ որպես սիմվոլ, արժեքային նշանակություն ունեցող երևույթ, ցանկացած սուբյեկտի՝ ժողովրդի, անհատների, քաղաքական ուժերի, պետական իշխանության տեսանկյունից պետք է ոչ թե որպես գործիք ծառայի, այլ լինի այն սահմանը, որից այն կողմ հնարավոր չէ սկզբունքային տեսանկյունից որևէ տեսակի գործողություն իրականացնել»,-ասաց նա:

Նա ընդգծեց, որ  աշխարհում շատ քիչ սահմանադրություններ կան, որոնց տեքստերը հաճախակի են փոփոխության ենթարկվում, քանի որ անհնար է անընդհատ մի երևույթը վերացնելով՝ այն վերածել սիմվոլի, սակայն պետք է հաշվի առնել, որ հասարականա զարգացումների ու փոփոխություններին զուգընթաց՝ կարող են լինել նաև փոփոխություններ:

«Մի հարց է Սահմանադրության տեքստերի փոխարինումը, այլ հարց է Սահմանադրության տեքստային ընթացիկ փոփոխությունները և նաև Սահմանադրության զարգացման ընդհանուր գաղափարը: Պետք է գտնել պատշաճ հավասարակշռություն սահմանադրական սիմվոլիզմի և սահմանադրական զարգացումների անհրաժեշտության միջև»,-հավելեց նա:

Տպել
Ամենաշատ